Добавить новость
123ru.net
World News
Июнь
2019

«15 տարի քննարկում ենք միևնույն ծրագիրը». Մամեդյարովը՝ ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների մասին

0

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, մեկնաբանելով Վաշինգտոնում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նոր առաջարկները, նշել է, որ կողմերը, ընդհանուր առմամբ, քննարկում են միևնույն գաղափարները:

«Մեր միջև շարունակում են բավականին լուրջ տարաձայնություններ լինել: Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ առաջարկները նույնն են: Տասնհինգ տարի մենք տեսնում ենք միևնույն գաղափարները, խաղաղության նույն ծրագիրը»,-Մամեդյարովի խոսքը մեջբերում է minval.az-ը:

Արտգործնախարարն ընդգծել է, որ հանդիպման շրջանակում անցկացվել են «ինտենսիվ և խորքային» բանակցություններ: Մամեդյարովը հավելել է, որ ՄԽ համանախագահները հավելյալ փաստաթղթեր են ներկայացրել առավել բովանդակալից բանակցությունների համար:

«Մանրամասների հարցում որոշ տարաձայնություններ կային, սակայն, ինչպես ասում են, քննարկումների ժամանակ ամենակարևորը հենց մանրուքներն են: Մենք գիտակցում ենք, որ անհրաժեշտ է ավելի շատ քաղաքական կամք դրսևորել: Շփման գծում իրավիճակը չպետք է խոչընդոտի դեպի խաղաղության պայմանագիրը կամ հռչակագիրը տանող առաջընթացին»,-ասել է Մամեդյարովը:

Ինչպես ավելի հայտել էր tert.am-ը, Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը, մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, հայտարարել է, որ ՄԽ համանախագահները ներկայացրել են հստակ արդյունքների հասնելուն ուղղված առաջարկներ:

Նշվել է, որ արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի և Զոհրաբ Մնացականյանի վաշինգտոնյան հանդիպմանը համանախագահները երկու կողմերի քննարկմանն են ներկայացրել հստակ արդյունքների հասնելուն և հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջխաղացմանն ուղղված առաջարկներ:

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում նաև նշվում է, որ հանդիպման շնորհիվ համաձայնություն է ձեռք բերվել առաջիկա ամիսներին նույն ձևաչափով հերթական հանդիպումն անցկացնելու վերաբերյալ:

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Վաշինգտոնում հունիսի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպման արդյունքների մասին:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Հանդիպման մասնակիցները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցով վերջին զարգացումներն ու հիմնական հարցերը։

ԱԳՆ ղեկավարները ներկայացրել են իրենց դիրքորոշումները և ակնակալիքները տարածաշրջան կատարած վերջին այցի ժամանակ համանախագահների կողմից առաջարկված հումանիտար և անվտագության միջոցառումների առնչությամբ։ 

Ափսոսանքով արձանագրելով վերջին կորուստները՝ համանախագահները կոչ են արել կողմերին ձեռնարկել անհապաղ միջոցներ խաղաղությանը և առարկայական բանակցություններին նպաստող մթնոլորտի վերականգման ուղղությամբ։

Միջնորդները կոչ են արել կողմերին վերահաստատել հանձնառությունը՝ անշեղորեն պահպանել հրադադարը և ձեռնպահ մնալ ցանկացած սադրիչ գործողություններից, այդ թվում՝ դիպուկահարների կիրառումից և շփման գծի և միջազգային սահմանների երկայնքով ինժեներական աշխատանքներ կատարելուց։

Համանախագահների հետ զրույցում արտաքին գործերի նախարարները կարևորել են գոյություն ունեցող ուղիղ կապի օգտագործումը՝ լարվածության վտանգի նվազեցման համար։շ

Արտգործնախարարները պայմանավորվել են մոտ ապագայում կրկին հանդիպել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո»:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net