Վրաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանները ցուցարաներին և ոստիկաններին կոչ են արել զսպվածություն ցուցաբերել և խուսափել բռնությունից
Վրաստանում Միացյալ Թագավորության դեսպանատունը կոչ է արել Թբիլիսիում ընթացող բողոքի ակցիայի մասնակիցներին և իրավապահներին պահպանել հանդարտություն և գործել օրենքի շրջանակում, հաղորդում է ТАСС-ը:
Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը Թբիլիսիի խորհրդարանի շենքի առջև ակցիա իրականացնող ցուցարաներին և երկրի իշխանություններին կոչ են արել ցուցաբերել հանգստություն և զսպվածություն, գործել բացառապես Սահամանդրության և օրենքների շրջանակում:
Վրաստանում Գերմանիայի դեսպան Հուբերտ Քնիրշը նույնպես իր մտահոգությունն է հայտնել Թբիլիսիի կենտրոնում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ և հանրահավաքի մասնակիցներին կոչ է արել հանգստություն պահպանել և խուսափել բռնություններից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիայի դեսպանը գտնվում է խորհրդարանի շենքի մոտ:
Նշենք, որ Թբիլիսիում բողոքի ակցիաները սկսվել են Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին ռուս պատվիրակների մասնակցության պատճառով: Բողոքի ակցիայի մասնակիցները գրոհել են խորհրդարանի շենքը, փորձել են ներս մտնել: Քաղաքացիները միացել են ընդդիմությանը և պահանջում են երկրի կառավարության հրաժարականը:
