Հույս ունեմ՝ Հայաստանի Մ19 հավաքականը ցույց կտա իր պոտենցիալը, մեր տղաները լավ կխաղան. Պիզելի (տեսանյութ)
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին խոսել է Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի՝ Եվրոպայի առաջնությունում հնարավորությունների և մրցաշարի կարևորության մասին։
«Յուրաքանչյուր հավաքական էլ հնարավորություն ունի։ Պետք չէ մտածել, որ հեշտ խաղեր են լինելու, բայց հույս ունեմ՝ մեր հավաքականին մոտիվացիա կտա այն, որ տանն ենք խաղում։ Հույս ունեմ՝ մեր տղաները լավ կխաղան, ցույց կտան, որ Հայաստանը պոտենցիալ ունի։ Ես մտածում եմ, որ մենք մեծ հնարավորություն ունենք»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ hուլիսի 14-27-ը Երևանում կայանալիք առաջնության խմբային փուլում Հայաստանի Մ19 հավաքականը խաղալու է Իտալիայի, Իսպանիայի և Պորտուգալիայի հավաքականների հետ:
