«Թուրքական ավիաուղիները» լուծարել է հայկական «Ակոս» թերթի հետ կնքած պայմանագիրը
«Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը հայտարարել է «Ակոս» երկլեզու հայ-թուրքական թերթի հետ պայմանագիրը լուծարելու և շաբաթաթերթը Թուրքիայի օդանավակայանների իր տաղավարներում և օդանավերում չտարածելու որոշման մասին: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն՝ վկայակոչելով մերձավորարևելյան աղբյուրը:
Թուրքական ավիաընկերությունը թերթը տարածել է 2013 թվականից ի վեր: Պայմանագիրը լուծարելու որոշման մասին հայտնի է դարձել նախօրեին: Ավիաընկերության ներկայացուցիչները հրաժարվել են լուծարման պատճառը մեկնաբանելուց:
Աղբյուրի տվյալներով՝ ավիաընկերությունը որոշել է հետևել Թուրքիայի իշխանությունների «խորհուրդներին» և չտարածել ընդդիմադիր բնույթի թերթը:
«Ակոս» թերթը հիմնադրվել է ստամբուլահայ լրագրող Հրանտ Դինքի կողմից 1996 թվականին:
