Добавить новость
123ru.net
World News
Май
2019

ՀԽ-ում քննարկվել է Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի մասնաշենքերից մեկը մասնավոր ընկերությանը տրամադրելու հարցը

0

Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում այսօր քննարկվել է ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի մասնաշենքերից մեկը ՀՀ կառավարության որոշմամբ 25 տարի ժամկետով «Ազադ ֆարմասյութիքլզ» ընկերությանը տրամադրելու հարցը։ Այս մասին հայտնում են խորհրդի մամուլի բաժնից:

Գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցները դեմ են այդ որոշմանը և գտնում են, որ դրանով խաթարվում է իրենց բնականոն գործունեությունը և միջազգային հեղինակությունը։

ՀԽ ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը նշել է, որ կոլեկտիվի կողմից Հանրային խորհրդում հարցը քննարկելու դիմումը ստանալուց  անմիջապես հետո հանձնաժողովի 4 հոգանոց խումբն այցելել է գիտատեխնոլոգիական կենտրոն, տեղում ծանոթացել բարձացված հարցերին, կոլեկտիվի անդամների հետ քննարկել ստեղծված իրավիճակը, որից հետո որոշվել է  հարցը քննարկել Հանրային խորհրդում, խնդրին առնչվող բոլոր կողմերի մասնակցությամբ։ Քննարկմանը, սակայն, կողմերից ոչ բոլորն են ներկա գտնվել։ Հանձնաժողովի անդամներից, գիտատեխնոլոգիական կենտրոնի մի խումբ գիտաշխատողներից բացի, քննարկմանը մասնակցել է միայն ՀՀ կրթության, գիտության նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը, մինչդեռ հրավիրված են եղել նաև Պետական գույքի կառավարման կոմիտեի և «Ազադ ֆարմասյութիքլզ» ընկերության ներկայացուցիչները։

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Կենտրոնի նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն Վիգեն Թոփուզյանը հայտնել է, որ տարածքում, որը կառավարության որոշմամբ տրամադրվել է «Ազադ ֆարմասյութիքլզ» ընկերությանը, տեղակայված է իրենց լաբորատորիաներից մեկը, որտեղ իրենք այս պահին «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ» միջազգային ընկերության հետ համագործակցության արդյունքում գիտահետազոտական գործունեություն են իրականացվում։

Նա նաև նշել է, որ «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ» ընկերությունն իր միջոցներով վերանորոգել է տարածքը և իրենց հետ երկարաժամկետ համագործակցության նպատակ ունի, մինչդեռ կառավարության որոշման արդյունքում իրենց առաջարկվում է լաբորատորիան տարածքից ազատել և տեղափոխել այլ մասնաշենք։ Իրենք դեմ են, քանի որ գտնում են, որ լաբորատորիա տեղափոխելը դյուրին գործ չէ, և տեղափոխման հետևանքով իրենց աշխատանքները երկար ժամանակով կկասեցվեն, բացի այդ, այլ տարածքում իրենց աշխատանքներն արդյունավետ չեն լինի և, ի վերջո,  նպատակահարմար չէ, որպեսզի մասնավոր ընկերությունը զբաղեցնի պետական գիտատեխնոլոգիական կենտրոնի տարածքը, հատկապես,  կենտրոնն ընդլայնվելու և այլ ծրագրեր իրականացնելու ռեսուրսներ ունի։

Մինչ կառավարության որոշումը, կողմերի միջև ծագած խնդիրները հարթելու և փոխհամաձայնության գալու նպատալով ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի առաջարկով ստեղծվել է հանձնաժողով, որտեղ ներգրավված են եղել բոլոր շահագրգիռ կողմերի ներկայացուցիչները։ 

Վիգեն Թոփուզյանը, որը նույնպես ներգրավված է եղել այդ հանձնաժողովում, հայտարարում է, որ հանձնաժողովը երկու նիստ է գումարել և ըստ պայմանավորվածության՝  ևս մեկ նիստ էլ պետք է գումարեր, որպեսզի կողմերը վերջնական դիրքորոշում հայտնեին, սակայն երրորդ նիստն այդպես էլ տեղի չի ունեցել։ Փոխարենը նախարարին հանձնաժողովի կողմից ներկայացվել է մի եզրակացություն, որի հիման վրա էլ կառավարությունը որոշում է կայացրել։ Թոփուզյանը պնդում է, որ ինքը՝ որպես հանձնաժողովի անդամ, տեղյակ չէ այդ եզրակացության տեքստից, նախարարի խորհրդականն էլ հակադարձում է՝ նշելով, որ թեև հանձնաժողովի նիստ տեղի չի ունեցել, սակայն շփումը շարունակվել է էլեկտրոնային եղանակով, նույն եղանակով էլ հանձնաժողովի անդամներին նախապես ուղարկվել է եզրակացության տեքստը։ Իսկ թե ինչո՞ւ Թոփուզանն այդ նամակը չի ստացել, խորհրդականը խոստացել է ճշտել։ 

Ինչևէ, Թոփուզյանը գտնում է, որ հանձնաժողովի կողմից ներկայացված եզրակացությունը, որը հիմք է հանդիսացել կառավարության խնդրահարույց որոշման համար, միակողմանի է, չի արտահայտում բոլոր կողմերի, մասնավորապես գիտատեխնոլոգիական կենտրոնի և Գիտությունների ազգային ակադեմիայի կարծիքը, որոնք դեմ են իրենց կենտրոնի մասնաշենքը մասնավոր ընկերությանը տրամադրելուն։

Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը, ամփոփելով քննարկումը, հայտնել է, որ քննարկման արդյունքում կկայացվի որոշում և հարցը կներառվի նաև Հանրային խորհրդի օրակարգ, որն էլ իր դիրքորոշումը կհայտնի կառավարությանը։






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net