Բրյուս Լիի ոսկյա ժամացույցը վաճառվել է 25 000 եվրոյով
Հոնկոնգում անցկացված աճուրդում վաճառվել է Universal Geneve Polerouter ապրանքանիշի ձեռքի ժամացույցը, որը ժամանակին պատկանել է կինոդերասան և ռեժիսոր Բրյուս Լիին:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, վաճառքն անցկացվել է Philips աճուրդի տան կողմից: 35մմ տրամագծով ոսկյա ժամացույցը՝ կաշվե գոտիով, վաճառվել է 25 000 եվրոյով: Հայտնի է, որ այն արտադրվել է 1950-ականերին:
1968-ին Բրյուս Լին ժամացույցը նվիրել է իր առաջին աշակերտին և մոտ ընկերոջը՝ Հերբ Ջեքսոնին:
Ժամացույցի ծագումը հաստատվել է Ջեքսոնի որդու՝ Մարկի գրած նամակով, ինչպես նաև լուսանկարներով, որոնցում ժամացույցը պատկերված է Լիի ձեռքին:
