Այս պահին իր պլաններում կա մնալ խորհրդարանում և օրենսդրական գործունեություն ծավալել. «Իմ քայլ»-ի պատգամավորը՝ ԵՊՀ ռեկտոր դառնալու մասին
«Ես չէի կարող պատկերացնել մեկ տարի առաջ, որ ես կնշանակվեմ փոխնախարար, կամ երբ որ ես ընտրվեցի պատգամավոր նորից, կյանքը տարբեր վայրիվերումներով մեզ անակնկալներ է խոստանում»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում նշեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԵՊՀ ռեկտորի պաշտոնում իր առաջադրվելու մասին շրջանառվող լուրերին:
Տեղեկացրեց, որ այս պահին իր պլաններում կա մնալ խորհրդարանում և օրենսդրական գործունեություն ծավալել:
Անդրադառնալով բուհը ապաքաղաքականացնելու ջանքերին՝ պատգամավորը նշեց. «Թե խորհրդի նիստի ժամանակ, թե այստեղ բազմիցս նշել ենք, որ նմանատիպ երևույթները, այսինքն քաղաքականությունը բուհի պատերից ներս ճիշտ չէ, և պետք է ամեն ինչ անենք բուհերը զերծ պահելու քաղաքականությունից»:
Ինչ վերաբերում է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրությանը՝ պատգամավորն ասաց. «Ես չէի ուզենա գնահատական տալ, գնահատականը կարող է գործով ցույց տալ, և մի բան էլ պետք է հաշվի առնենք, որ ժամանակավոր պաշտոնակատար է ընտրվել և ոչ թե ռեկտոր»:
The post Այս պահին իր պլաններում կա մնալ խորհրդարանում և օրենսդրական գործունեություն ծավալել. «Իմ քայլ»-ի պատգամավորը՝ ԵՊՀ ռեկտոր դառնալու մասին appeared first on ԳԱԼԱ.
