Добавить новость
123ru.net
World News
Май
2019

«Մխիթար Գոշ» համալսարանի ղեկավարության և հնդիկ ուսանողների մասնակցությամբ ժողով է գումարվել

0
Պատճառն այն է, որ որոշ ուսանողներ պնդում են, թե համալսարանում ապօրինություն է տեղի ունեցել։



«Ազատությունը» երեկ պարզեց, որ ուսումնական հաստատության «Բուժական գործ» ծրագիրը, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի կողմից հավատարմագրում դեռ չի ստացել, Կրթության և գիտության նախարարության լիցենզավորման գործակալությունից էլ հայտնեցին, որ առանց հավատարմագրի ուսանողները պետական դիպլոմ չեն կարող ստանալ։



Ուսանողների հետ զրուցում էր բժշկական ֆակուլտետի դեկան Անահիտ Անտոնյանը: Շուրջ երկու ժամ տևած քննարկումից հետո նա պարզաբանումներ տվեց «Ազատությանը»․ - «Հավատարմագրման պրոցեսը 4-6 ամիս տևող պրոցես է: Մենք արդեն երրորդ փուլում ենք գտնվում, սպասում ենք մեր հավատարմագրմանը»:



Ֆակուլտետի դեկանը վստահեցնում է՝ մինչև հաջորդ ուսումնական տարվա սկիզբ գործընթացը կավարտեն, և ուսանողները փաստաթղթերի որևէ խնդիր չեն ունենա։ Չնայած բուհի ղեկավարության պնդումներին՝ հնդիկ ուսանողների մի մասը ցանկանում է երկրորդ կուրսը շարունակել այլ բուհում, թեև «Մխիթար Գոշում» ուսանելու համար շուրջ 4 հազար դոլար գումար են վճարել:



«Այո, այս տարի որ ավարտեն, սեպտեմբերից կարող են այլ բուհ տեղափոխվել, ուրիշ հարց է այլ բուհը կընդունի՞ նրանց, թե՞ ոչ», - նշեց Անտոնյանը:



Շուրջ յոթ տանսյակ հնդիկներին Հայաստան է բերել Med studies հնդկական ընկերությունը, որին ուսանող Աբիշեք Քարտիկը «Ազատության» եթերում մեղադրեց իրենց խաբելու մեջ: Այս կրթական ծրագրով ուսանում են միայն հնդիկները, համալսարանը համագործակցում է ընկերության հետ:


Անահիտ Անտոնյանը պարզաբանում է, թե ինչպես գոյանում այդքան գումարը․ - «Կազմակերպությունը հոգում է ուսանողների բոլոր ծախսերը՝ սկսած Հնդկաստանում ուսանողական վիզա ստանալու, փաստաթղթերի թարգմանությունների, փաստաթղթերի՝ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվող կնքման, ինքնաթիռի տոմսերի Հայաստանում նրանց դիմավորելու, հանրակացարանում նրանց տեղավորելու, 3 անգամ կերակրելու, ավտոբուսով համալսարան և համալսարանից հանրակացարան և ուսման վարձ»:



Փորձեցինք ճշտել, թե որքան է վարձավճարը: Դեկանն ասաց, որ ինքը տեղյակ չէ, հաշվապահությունը կիմանա: Աշխատակիցներից մեկն էլ հայտնեց՝ հաշվապահը Երևանում չէ, նրա գրասենյակը համալսարանի իրավաբանական հասցեում է գտնում՝ Վանաձորում: Փաստաթղթերը տեսնել չհաջողվեց, աշխատակիցները մի սենյակ մտան և մի քանի րոպե անց վերադարձան ու հայտնեցին, թե ուսման վարձը տարեկան 800 հազար դրամ է։



Սակայն կրթության և գիտության նախարարության 2018-2019 ուստարվա վարձավճարների մասին փաստաթղթում այլ թիվ է գրված՝ 250 հազար դրամ։


Բացի այդ, Արտգործնախարարոթյան կայքից պարզ է դառնում, որ ՀՀ մուտքի արտոնագիր ստանալու համար վճարը կեցության տարբեր ժամանակահատվածների համար տատանվում է 3-40 հազար դրամի շրջանակում, այսինքն հավելյալ վճարների կարիք ըստ էության չկա:



Քննարկման ավարտին «Ազատությունը» զրուցեց նաև ամենաակտիվ բողոքողի՝ Աբիշեք Քատրիկի հետ: Դեկանը ցանկություն հայտնեց ներկա գտնվել և լսել, թե ինչ է ասելու իր ուսանողը: Աբիշեքն էլ հավաստիացրեց, որ այդտեղ որևէ խնդիր չի տեսնում և չի կաշկանդվի․ - «Այսօրվա հանդիպման ընթացքում մեզ ասացին, որ ամեն ինչ լավ կլինի: Մենք դեռ սպասելու ենք: Հստակություն կմցնի նախարարությունը: Արդեն նամակ ենք ուղարկել, հնարավոր է մեզ պատասխանեն 30 օրվա ընթացքում»:


Աբիշեքի խոսքով, ղեկավարությունը հորդորել է սպասել նախարարության պատասխանին․ - «Ասեցին՝ դուք ամեն հարցի պատասխան էլ կունենաք, եթե ոչ՝ նոր կարող եք ինչ-որ քայլի դիմել»:



Ուսանողն այժմ պատրաստվելու է քննություններին: Ասում է, որ առաջին կիսամյակը լավ գնահատականներով է փակել, որից հետո, չնայած ղեկավարության պնդումներին, որ հավատարմագրման հետ կապված որևէ խնդիր չի լինի, Աբիշեքը որոշել է հաջորդ ուսումնական տարին սկսել այլ բուհում։ 





Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net