Добавить новость
123ru.net
World News
Май
2019

Այսօրվա քաղաքական մեծամասնությունը ոչ միայն չի հարգում, չի ընդունում փոքրամասնությանը, այլև նպատակ ունի նրան ոչնչացնելու․ Մուրադ Փափազյան

0

Tert.am-ը Հայ Հեղափոխական Դաշնակցության բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի հետ (Ֆրանսիա) զրուցել է իրենց քաղաքական ուժի վերջերս անցկացրած հանրահավաքի դրդապատճառների, հայաստանյան ներքաղաքական իրավիճակի մասին:

Ըստ նրա՝ ՀՅԴ գործիչ Հրանտ Մարգարյանի հետ տեղի ունեցած դեպքը փաստում է, որ դժբախտաբար, որոշ չափով այսօրվա քաղաքական մեծամասնությունը ոչ միայն չի հարգում, ոչ միայն չի ընդունում փոքրամասնությանը, այլ նաև նպատակ ունի նրան ոչնչացնելու:

-Պարոն Փափազյան, նախորդ շաբաթ Հայ հեղափոխական դաշնակցությունը հանրահավաք է կազմակերպել Ազատության հրապարակում: Ամբիոնից հնչող քննադատություններից զատ՝ կուսակցությունը «դեղին քարտ» ցույց տվեց այսօրվա իշխանություններին: Հետաքրքիր է՝ սփյուռքի դաշնակցական գործիչները համաձա՞յն էին հայաստանյան իրենց կուսակիցների հնչեցրած մտքերի հետ, ի՞նչն է Ձեզ դրսում անհանգստացնում:

- «Դաշնակցությունը» մեկ կուսակցություն է, սակայն չի բացառվում, որ տարբեր հարցերի շուրջ անհամաձայնություններ արտահայտվեն: «Դաշնակցության» ներսում բոլորն ունեն առիթներ տարբերություններ արտահայտելու և նաև վիճելու համար: Բայց երբ որոշում է լինում, այն դառնում է բոլորինը, այն բոլորը պաշտպանում են: Ինչ վերաբերում է  Ազատության հրապարակում կազմակերպված ցույցին, ապա Հայաստանի գերագույն մարմնի որոշումն է, որ բոլորը ոչ միայն կիսում են, այլ նաև զորակցում:

- «Դաշնակցության» կազմակերպածն առաջին մեծ հանրահավաքն էր իշխանափոխությունից հետո, որը կազմակերպվել է արտախորհրդարանական ուժի կողմից: Արդյո՞ք դժգոհությունն արտահայտելու հանրահավաքային տարբերակը պարբերական բնույթ է կրելու, ինչպիսի՞ն է լինելու «Դաշնակցության» ակտիվությունը հայաստանյան քաղաքական դաշտում:

-«Դաշնակցությունը» արտախորհրդարանական ուժ է, պարզապես ժողովուրդը իրեն բավական քվե չտվեց, որ իր թեկնածուները անցնեին Ազգային ժողով: Իսկ ժողովուրդը միշտ դրա իրավունքը ունի, պետք է ընդունել ժողովրդի որոշումը և ընդունել նրա պատգամը, պետք է նաև դասեր քաղել: «Դաշնակցությունը» խելացի կուսակցություն է և միշտ իր միջոցները դրել է հայ ժողովրդի տրամադրության տակ:

Իր որոշումներն ընդունված են միշտ հայ ժողովրդի շահերը պաշտպանելու համար: Շատ եմ ցավում, որ «Դաշնակցությունը» չկարողացավ համոզել Հայաստանի ժողովրդին, որ ինքը լավագույն ուժն է երկիրը ղեկավարելու համար: Համոզված եմ, որ կգա օրը, և «Դաշնակցությանը» կհաջողի ժողովրդի վստահությունը շահել:

«Դաշնակցությունն» այսօր համոզված է, որ  մի շարք հարցերի շուրջ իշխանությունները սխալ ճամփա են ընտրել թե՛ սոցիալ-տնտեսական հարցերը լուծելու համար, թե՛ Սահմանադրություն չհարգելով, թե՛ Արցախի մեջ ներկա միասնական մթնոլորտը վտանգելով:

«Դաշնակցության» համար փողոց դուրս գալը միջոցներից մեկն է ժողովրդի հետ կապ ստեղծելու համար: Շատ կարևոր է ընդդիմության կոնցեպտը ընդունել և քաջալերել:

- Ի՞նչ տպավորություն ստացաք Դուք այդ հանրահավաքից՝ արդյոք կա՞ն մտահոգություններ տիրող իրավիճակի հետ կապված: Նկատելի՞ է հասարակության շրջանում աջակցություն Ձեր ուժին:

-Գիտեք, այսօրվա քաղաքական և սոցիալական մթնոլորտը շատ վտանգավոր է երկրի ապագայի համար: Հրանտ Մարգարյանի հետ տեղի ունեցած դեպքը փաստում է, որ դժբախտաբար, որոշ չափով այսօրվա քաղաքական մեծամասնությունը ոչ միայն չի հարգում, ոչ միայն չի ընդունում փոքրամասնությանը, այլ նաև՝ նպատակ ունի նրան ոչնչացնելու: Ժողովրդավարական երկրներում մեծամասնությունը փոքրամասնություն է դառնում  և հակառակը: Այդ իրականությունը պետք է քաջալերել և կոչ անել այսօրվա իշխանություններին, որ հստակ ձևով դատապարտեն այդպիսի խուլիգանական դեպքերը, որոնք հակասում են ժողովրդավարությանը:

-«Իմ քայլի» պատգամավորներից նկատել էին, որ «Դաշնակցությունը» վերջին 20 տարիների ընթացքում ունեցել է հնարավորություն ոչ միայն մեկ, այլ մի քանի դեղին, կարմիր քարտեր ցույց տալու իշխանություններին: Ի՞նչ կարծիք ունեք Ձեզ ուղղված նման քննադատությունների վերաբերյալ: Կարծում եք՝ Ձեր քննադատությունները հաշվի կառնվե՞ն այսօրվա իշխանությունների կողմից:

-Կարիքը կա այսօր լավ գնահատել 1991թ․ ի վեր Հայաստանի քաղաքական կյանքի պատմությունը և եզրակացության գալ, որ «Դաշնակցությունը» երբեք համաձայնության չի եկել Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումների հետ: Հետևանքն այն է, որ «Դաշնակցությունը» ծանր վճարեց դրա համար․ իր այն օրվա ներկայացուցիչները՝ Հրայր Մարուխյանն արտաքսվեց Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, կուսակցության գործունեությունն արգելվեց, իսկ ղեկավարությունը բանտարկվեց:

«Դաշնակցությանը» երբեք չի բավարարվել Ռոբերտ Քոչարյանի քաղաքականությունը, հաճախ ձայն է բարձրացրել՝ իր տարաձայնությունները ցույց տալով:

Եվ վերջապես Սերժ Սարգսյանի իշխանության 10 տարվա ընթացքում միայն երկու տարի է մաս կազմել կոալիցիայի՝ հույս ունենալով, որ ներսից կարող է փոփոխություններ պարտադրել:

Նաև Նիկոլ Փաշինյանի առաջին կառավարությանը մաս կազմեց նույն լոգիկայով, որ կարելի կլինի իր քաղաքականությունն առաջարկել ներսում:  Շատ կարևոր է, որ այսօր պատմաբանները լուրջ աշխատանք տանեն, որպեսզի իրականությունը հաշվի առնվի, այլ ոչ թե «ֆեյք քաղաքականությունը»:

Այսօր պետք է դասեր քաղենք և ընդունենք բոլորս, որ պետք չէ մասնակցել որևէ կառավարության, որի մեջ «Դաշնակցությունը» չունենա որոշելու իրավունք: Այլ խոսքով՝ կամ ժողովուրդը կտա «Դաշնակցությանը» կառավարելու իրավունք, և այդ ժամանակ քաղաքական ուժը բոլոր պատասխանատվությունները կվերցնի իր վրա, կամ պետք է մնա ընդդիմության մեջ: Միշտ պետք է հարգել ժողովրդի որոշումը: Բայց դա չի նշանակում, որ նույնիսկ եթե ընդդիմության մեջ կգտնվենք ժողովրդի կամքով, կառավարությանը հաջողություն չենք մաղթի: Բայց հիմա լավատես չենք:

- Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից ամենաշատ քննարկվողները Արցախում հակահեղափոխականներ ու դավադիր ուժեր փնտրելու մասին էին: Դուք ի՞նչ կարծիք ունեք այդ հայտարարությունների վերաբերյալ․ արդյոք Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ էր նկատի ունենալ նաև «Դաշնակցությանը»:

-«Դաշնակցությունը» ներդրել է իր բոլոր ուժերը, բոլոր իր միջոցները, իր ջանքերը՝  Արցախի ազատագրական պայքարի համար:  Ամբողջ ազգը գիտակցում է, որ «Դաշնակցության» համար Արցախը առաջնահերթություն է և ոչ միայն խոսքով, այլ նաև գործով: Նիկոլ Փաշինյանն է մի քանի անգամ արտաքին ճակատում հստակ բառերով գնահատել «Դաշնակցության» անուրանալի աշխատանքը ի նպաստ թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի և թե՛ սփյուռքի մեջ:

Մեզ համար գոյություն չունեն հակահեղափոխական և դավադիր ուժեր: Ժամանակը եկավ, որ տիրի համերաշխության և միասնական լուրջ մթնոլորտ: Մեր ազգը պետք է զարգանա՝ ժողովրդավարական մթնոլորտի մեջ՝ ընդունելով ազատություններ և բազմակարծիք իրականություններ: Միասին կամ կհաջողենք, կամ կպարտվենք:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net