Добавить новость
123ru.net
World News
Май
2019

Արմեն Սարգսյանը «քաղաքական ինքնասպանություն գործեց». կարծիքներ՝ նախագահի կողմից Վահե Գրիգորյանին ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու մասին

0

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ՍԴ դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի առաջադրումը տարբեր քաղաքական գործիչների մոտ բացասական ազդեցություն է առաջացրել:

«Հանրապետական» կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այդ առաջադրմանը՝ գրելով.

«Փաստորեն, Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին ծննդյան առիթով նվեր մատուցեց:

Պետությունն, ավաղ, դարձել է մեկ դերասանի թատրոն, սահմանադրական բոլոր ինստիտուտները՝ պարզապես դեկորացիա:

Նախագահ, Ազգային Ժողով, իրավապահ մարմիններ՝ ընդամենը մի էժանագին ներկայացման ռեկվիզիտներ են:

Պետության քայքայումը հենց այդպես է լինում, երբ պետական պաշտոններ զբաղեցնող մարդկանցից շատերը իրենց տեղում չեն»:

«Ադեկվադ» ՀԿ-ի անդամ Նարեկ Սամսոնյանը, անդարդառնալով սրան, գրել է, որ նախագահ Արմեն Սարգսյանը «քաղաքական ինքնասպանություն գործեց»:
«Արմեն Սարգսյանի հետ քաղաքական հույսեր կապող մարդիկ` ողջույններս: Հուսով եմ էլ չեք փորձի ինձ հակառակը համոզել»,-գրել է նա:

Ըստ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի՝ նախագահը նման կերպ քրեական պատասխանատվության տակ է մտնում:

«Նախագահ Արմեն Սարգսյանը կրկին Վահե Գրիգորյանին առաջարկեց որպես ՍԴ դատավորի թեկնածու ու ինքը թռավ արձակուրդ։

Էն որ նախագահն անսկզբունք, սեփական շահն ու «բարի» համբավը պաշտող մարդ է, բազմիցս ենք տեսել ու համոզվել։ Բայց որ այդ ամենի համար պատրաստ է նաև քրեական պատասխանատվության տակ մտնել, նորություն էր։ Ստեղ են ասել, թե՝ փորձառու աղվեսը երկու ոտքով է թակարդն ընկնում»,-գրել է նա։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ օրենքը թույլ չի տալիս միևնույն թեկնածուին 2-րդ անգամ ներկայացնել իրավասու նույն մարմինը:

Հիշեցնենք, որ 5 անգամ Ազգային ժողովը չի ընտրել ՍԴ դատավոր։ Արմեն Սարգսյանի կողմից առաջադրված վերջին թեկնածուն Արթուր Վաղարշյանն էր, սակայն նրա թեկնածության օգտին քվեարկեց 30, դեմ՝ 53 պատգամավոր: Խորհրդարանը դեռ նախորդ տարվա մայիսից չի կարողանում ՍԴ անդամի թափուր տեղը լրացնել: 

Հիշեցնենք նաև, որ Ազգային ժողովն ապրիլի 16-ին կայացած նիստում 24 կողմ, 47 դեմ հարաբերակցությամբ չէր ընտրել ՀՀ նախագահի կողմից առաջադրված թեկնածու, իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանին։

Նշենք նաև, որ նախագահ Արմեն Սարգսյանը նախկինում չէր առաջադրել Վահե Գրիգորյանի թեկնածությունը Ազգային ժողովին, բացի այդ՝ Ազգային ժողովը Վահե Գրիգորյանին չի ընտրել Սահմանադրական դատարանի դատավոր:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net