18 միավոր անշարժ գույք. Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Միհրան Հովհաննիսյանը ներկայացրել է տարեկան հայտարարագիրը
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Միհրան Հովհաննիսյանը 2019 թ. մայիսի 16-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը:
Հանձնաժողովին ներկայացրած փաստաթղթի համաձայն՝ Հովհաննիսյանի հայտարարագրում շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան:
Հովհաննիսյանը, սակայն, հայտարարագրել է 18 միավոր անշարժ գույք, այդ թվում՝ 1 բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում, 1 այգետնակ, 1 անհատական բնակելի տուն և 15 միավոր հողամաս:
Միհրան Հովհաննիսյանի՝ ՀՀ դրամով ունեցած դրամական միջոցը կազմել է 7,900,000 ՀՀ դրամ: Պաշտոնյայի ԱՄՆ դոլարով դրամական միջոցը կազմել է 25,000:
Հովհաննիսյանի եկամուտները, ըստ հայտարարագրի, գոյացել են աշխատավարձից և այլ ելամուտներից:
2018թ. որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ Հովհաննիսյանը ստացել է 1,410,112 ՀՀ դրամ, Հովհաննիսյանը ստացել է նաև 1,250,000 ՀՀ դրամին համարժեք բնամթերք:
