Վահագն Հայրապետյանը հեռացավ Փյունիկից
Armsport-ը գրում է.
«Փյունիկ» ՖԱ-ն փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագիրը 21-ամյա կիսապաշտպան Վահագն Հայրապետյանի հետ:
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Ակումբը շնորհակալություն է հայտնում Վահագնին ակումբում անցկացրած տարիների, ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում:
Նշենք՝ ֆուտբոլիստը գարնանային հատվածում «Փյունիկի» կազմում խաղադաշտ դուրս չի եկել: Իսկ Հայաստանի ավարտված առաջնությունում 13 հանդիպման է մասնակցել: Վահագն Հայրապետյանը 2014 թվականից էր հանդես գալիս երևանյան թիմի կազմում: «Փյունիկի» հետ նա դարձել է Հայաստանի չեմպիոն, գավաթակիր ու սուպերգավաթակիր:
