Добавить новость
123ru.net
World News
Май
2019

ՍԴ դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի առաջադրումն օրենքի խախտում է, սա ճնշում է նախագահի լիազորությունների նկատմամբ․ Տարոն Սիմոնյան

0

Մենք այս հարցի շուրջ վաղուց մեր դիրքորոշումը հայտնել ենք առ այն, որ օրենքը թույլ չի տալիս միևնույն թեկնածուին 2-րդ անգամ ներկայացնել իրավասու նույն մարմինը։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ ՍԴ անդամի համար Վահե Գրիգորյանի թեկնածության առաջադրմանը։

«Տվյալ պարագայում նախագահը, ըստ էության, 2 -րդ  անգամ ներկայացրեց միևնույն թեկնածուին, և սա մեր կարծիքով՝ օրենքի խախտում էր։ Սա հուշում է, որ քաղաքական իշխանությունը փորձ էր կատարում նույնիսկ օրենսդրական փոփոխության միջոցով այդ նոր բառը հանել օրենքի միջից, բայց մենք կարողացանք հաջողությամբ տապալել այդ փորձը»,- ասաց Սիմոնյանը։

Պատգամավորին նախագահի հայտարարությունից  պարզ է դարձել, որ ճնշում է եղել նախագահի ինստիտուտի նկատմամբ․ «Կարծում եմ՝ նախագահն ինքն իր հայտարարությամբ ամեն ինչ ասել է։ Այնտեղ կարմիր գծի պես գնում էր այն միտքը, որ, դե ուզում եք այդ թեկնածուին, այլ տարբերակ չեք թողնում, ես կներկայացնեմ։ Սա ուղղակի ճնշում է նախագահի լիազորությունների նկատմամբ։ Բայց կարծում եմ՝ նախագահն էլ չպետք է տուրք տար այդ ճնշումներին և օրենքի խախտմամբ թեկնածու չպետք է ներկայացներ»,- շարունակեց Տարոն Սիմոնյանը։

Սիմոնյանը հիշեցրեց, որ ԱԺ մեծամասնությունն արդեն 3 անգամ մերժել է ՍԴ անդամի թեկնածուներին, որոնք օրենքով սահմանված ու մասնագիտական բոլոր չափանիշներին համապատասխանել են։ Նրա գնահատմամբ՝ սա ցուցիչ է, որ քաղաքական մեծամասնությունը ՍԴ դատավորի թափուր պաշտոնը ցանկանում է, որ զբաղեցնի բացառապես իրենց քաղաքական դիրքորոշման հետ համաձայն մարդ.

«Իմ կարծիքով՝ սա ևս օրենքի խախտում է, որովհետև Սահմանադրական դատարանի դատավորը պետք է ապաքաղաքական անձ լինի»,- եզրափակեց Տարոն Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ 5 անգամ Ազգային ժողովը չի ընտրել ՍԴ դատավոր։ Արմեն Սարգսյանի կողմից առաջադրված վերջին թեկնածուն Արթուր Վաղարշյանն էր, սակայն նրա թեկնածության օգտին քվեարկեց 30, դեմ՝ 53 պատգամավոր: Խորհրդարանը դեռ նախորդ տարվա մայիսից չի կարողանում ՍԴ անդամի թափուր տեղը լրացնել: 

Հիշեցնենք նաև, որ Ազգային ժողովն ապրիլի 16-ին կայացած նիստում 24 կողմ, 47 դեմ հարաբերակցությամբ չէր ընտրել ՀՀ նախագահի կողմից առաջադրված թեկնածու, իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանին։

Նշենք նաև, որ նախագահ Արմեն Սարգսյանը նախկինում չէր առաջադրել Վահե Գրիգորյանի թեկնածությունը Ազգային ժողովին, բացի այդ՝ Ազգային ժողովը Վահե Գրիգորյանին չի ընտրել Սահմանադրական դատարանի դատավոր:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net