Добавить новость
123ru.net
World News
Май
2019

Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում բացահայտված առերևույթ կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ քննված քրգործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

0

Ավարտվել է «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու և պաշտոնեական կեղծիք  կատարելու դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազությունում հարուցված քրեական գործի նախաքննությունը, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը։

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ «Լո­ռի-Փամբակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ տնօրեն Ն. Ա.-ն նույն կազմա­կեր­պությունում տարբեր տարիներին հսկիչի, տեխնիկական աշխատողի, ֆոնդապահի հաստիքներին աշխատանքի է ընդունել իր մորը և ևս 5 անձանց, որոնք 2012-2018թթ. ընթացքում, տարբեր ժամանակահատվածներում, աշխատանքի չեն հաճախել և չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները:

Տեղյակ լինելով այդ մասին՝ թանգարանի տնօրենը յուրաքանչյուր ամիս կազմել է բովան­դակությամբ կեղծ՝ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր, որոնցում կեղծ տեղե­կու­թյուններ է ներառել բացակայության ժամանակահատվածներում հիշյալ աշխատակիցների կող­մից աշխատանքի հաճախելու և փաստացի իբր աշխատած ժամաքանակի վերաբերյալ: Ապա բովան­դակությամբ կեղծ այդ փաստաթղթերը նա վճար­­ման է ներկայացրել Լոռու մարզպետարան, որի արդյունքում վերոհիշյալ անձանց անվամբ, փաստացի բացակայած ժամանակահատվածների համար, որպես աշխատավարձ և պարգևավճար ան­հիմն դուրս են գրվել  աշխատավարձի՝ ընդհանուր առանձնապես խոշոր չափերով՝ 7.789.741 ՀՀ դրամ գումարներ, որոնք Ն. Ա.-ի կողմից շարունակաբար հափշտակվել են վատնման և յուրացման եղանակով:

Բացի այդ, ՊՈԱԿ տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2016թ. հոկտեմբերից 2018թ. օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում թանգարանի 3 աշխատակիցներին մոլորության մեջ գցելով հայտնել է՝ իբր աշխատանքի ընդունվելու համար անհրաժեշտ հաշվապահական փաստաթղթերը ձևակերպելու, թանգարանի ընթացիկ տնտեսական ծախսերը հոգալու համար անհրաժեշտ է վճարել գումար և սահմանված կարգի համաձայն վերջիններս պետք է տրամադրեն իրենց առաջին երկու ամիսների աշխատավարձերի գումարները: Ապա նրանցից նշված ժամանակահատվածում 4 անգամ իր աշխատասենյակում ստացել և խարդախությամբ հափշտակել է զգալի չափերով՝ 340.000 ՀՀ դրամ գումարը:

Նշված արարքները կատարելու համար Ն. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդ­վածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Մինչդատական վարույթի ընթացքում տնօրենն ամբողջությամբ վերականգնել է պետական կազմակերպությանը պատճառված առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 8 մլն ՀՀ դրամի  վնասը:

2019 թվականի մայիսի 31-ին վերը հիշատակված քրեական գործով նախաքննություն իրականացրած ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչի կողմից ստացվել է քրեական գործով մեղադրական եզրակացությունը, որը հաստատվել է գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից և քրեական գործի հետ միասն ուղարկվել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net