Խոդորկովսկին ու նրա գործընկերներն արտերկիր են դուրս բերել 51 մլրդ դոլար. լրատվամիջոցներ
Ռուս օլիգարխ Միխայիլ Խոդորկովսկին և ռուսական «ՅՈՒԿՕՍ» նավթային ընկերության գծով նրա գործընկերներն արտերկիր են դուրս բերել 51 մլրդ դոլար:
Ինչպես նշում է ria.ru-ն, նման հայտարարությամբ են հանդես եկել НТВ հեռուստաալիքով ցուցադրված վավերագրական ֆիլմի հեղինակները, որոնք այս հարցով հետաքննություն են անցկացրել:
«Մեր իրավապահ մարմինների հետաքննության գլխավոր նպատակն է պարզել հետևյալ հարցը՝ ո՞ւր են անհետացել «ՅՈՒԿՕՍ»-ի գումարները, որոնք Խոդորկովսկին գողացել է մինորիտար բաժնետերերից: Իսկ այդ գումարը ո՛չ ավել, ո՛չ պակաս 51 մլրդ դոլար է»,-նշել են «Միխայիլ Խոդորկովսկիի արյունոտ կայսրություն» վավերագրական ֆիլմի ստեղծողները:
Ֆիլմի շրջանակում խոսել է նաև ՌԴ գլխավոր դատախազի խորհրդական Սալավաթ Քարիմովը, որի պնդմամբ՝ դիվիդենտների մեծ մասը Նիդեռլանդներում է, և որ այնտեղ պահվող գումարը զգալի գերազանցում է այն երկու մլրդ դոլարը, որի մասին հայտնի է մինորիտար բաժնետերերին:
