Добавить новость
123ru.net
World News
Май
2019

Առաջնայինը հողի արդյունավետ օգտագործումն է. մեկնարկել է «Ֆերմերների կոնգրես» միջոցառումը

0

Այսօր մեկնարկել է Գյուղատնտեսական դաշինքի կողմից կազմակերպված «Ֆերմերների կոնգրես» ամենամյա միջոցառումը, որի նպատակն է ստեղծել երկխոսության հարթակ՝ ֆերմերների և ոլորտային պատասխանատուների միջև և հնարավորություն ընձեռել բարձրաձայնել ոլորտի հիմնահարցերը և քննարկել դրանց լուծման հիմնական ուղիներն ու մոտեցումները: Այս մասին տեղեկացնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Համաժողովին մասնակցում էին Հայաստանում ԵՄ պատվիրակության Միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջջիոլին, ՕքսԵՋեն հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանը, Գյուղատնտեսության նախարարի նախկին տեղակալներ Գառնիկ Պետրոսյանը, Տիգրան Գաբրիելյանը, ՀՀ տարբեր մարզերը ներկայացնող շուրջ վեց տասնյակ ֆերմերներ և կոոպերատիվների ներկայացուցիչներ, ինչպես նաև ոլորտի զարգացման գործում ներգրավված տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ողջունելով կոնգրեսի մասնակիցներին՝ Գառնիկ Պետրոսյանը նշել է, որ այն բացառիկ հնարավորություն է երկխոսության համար և հույս հայտնել, որ համաժողովի մասնակիցների միջև կծավալվի արդյունավետ քննարկում, ինչը հնարավորություն կտա վեր հանել ոլորտի խնդիրները, ներկայացնել իրականացվելիք առաջնահերթությունները։ Գառնիկ Պետրոսյանի խոսքով՝ այժմ առաջնայինը գյուղատնտեսության ամենակարևոր ռեսուրսի՝ հողի արդյունավետ օգտագործումն է։ Նա տեղեկացրել է, որ մշակվում է նախագիծ, որի շրջանակում օրենսդրական լուծումներ կառաջարկվեն հողերի կոնսոլիդացիայի, վարձակալության, տարաժամկետ տրամադրման և մի շարք այլ մեխանիզմների կիրառմամբ՝ հողերի օգտագործման մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։ Տիգրան Գաբրիելյանն իր հերթին նշել է, որ գյուղատնտեսությունը յուրահատուկ ոլորտ է, և պետք չէ այդ բնագավառում արագ փոփոխություններ ակնկալել:

«Մեր նպատակն է աջակցել գյուղացիական տնտեսություններին ստանալ առավել բարձր եկամուտ, ավելացնել ՀՆԱ-ն, բարձրացնել արտահանման ծավալներն ու դիվերսիֆիկացնել արտահանման շուկաները, ավելացնել պարենային անվտանգության մակարդակը, զարգացնել գյուղատնտեսական գիտությունն ու կրթությունը, խթանել ագրոտուրիզմի զարգացումը», - ընդգծել է նա:

Նրա խոսքով` այդ ամենին հասնելու համար մշակվել է հատուկ ռազմավարություն, որում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում հատկապես հողի և ջրի օպտիմալ օգտագործումը, հողերի կոնսոլիդացիան, ռիսկերի կառավարումն ու նվազեցումը, շուկայական հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև օրգանական և բարձրարժեք գյուղմթերքի արտադրության խթանումը:

Անդրադառնալով Հայաստանի գյուղոլորտում Եվրամիության կողմից իրականացվող ծրագրերին` միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջջիոլին նշել է, որ դրանցում կարևորագույն շեշտը դրվում է արժեշղթայի և կոոպերատիվների ձևավորման վրա և հավելել, որ այդ ծրագրերի շնորհիվ արդեն իսկ ձևավորվել են 53 գյուղատնտեսական կոոպերատիվներ և 4 խմբեր, ինչպես նաև հատապտուղների ավելացված արժեքի ուղղությամբ աշխատանքներ են կատարվել, աջակցություն է ցուցաբերվել բարձրարժեք գյուղմթերքի, այդ թվում` այծի պանրի արտադրության խթանման ուղղությամբ:

Նա նաև հավելել է, որ ներկայումս աշխատանքներ են տարվում գյուղատնտեսական ենթակառուցվածքների և արոտավայրերի հողերի վերականգնման ուղղությամբ: Միջոցառումն իրականացվում է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի՝ «Մասնակցային քաղաքականություն՝ կայուն գյուղատնտեսություն» ենթադրամաշնորհի շրջանակներում: Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում գյուղատնտեսության կայուն զարգացմանը` ագրարային քաղաքականության բարելավման միջոցով:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net