«Ես եվրոպացի եմ, այլ ոչ թե անգլիացի տխմար կայսերապաշտ». Էլթոն Ջոնը քննադատել է «Բրեքզիթ»-ը
Բրիտանացի հայտնի երգիչ-երգահան Էլթոն Ջոնը խոստովանել է, որ ամաչում է իր երկրի համար՝ հաշվի առնելով այն փաստը, թե ինչպես է այն ժողովրդին բաժանում «Բրեքզիթ»-ի (Մեծ Բրիտանիայի դուրս գալը ԵՄ կազմից-tert.am) պատճառով:
Ինչպես նշում է The Guardian-ը, համաշխարհային աստղն այս մասին ասել է Վերոնայում համերգի ժամանակ:
«Ես ամաչում եմ իմ երկրի, «Բրեքզիթ»-ի քվեարկության շուրջ նրա արածի համար: Դա մարդկանց իրարից բաժանել է: Մահու չափ հոգնել եմ քաղաքական գործիչներից, հատկապես՝ բրիտանացի գործիչներից: Մահու չափ հոգնել եմ «Բրեքզիթ»-ից: Ես եվրոպացի եմ, այլ ոչ թե հիմար, գաղութատեր, անգլիացի տխմար կայսերապաշտ»,-ասել է երաժիշտը:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան 2016թ. կայացած հանրաքվեի արդյունքում որոշել է դուրս գալ ԵՄ կազմից, սակայն բրիտանական խորհրդարանում առկա տարաձայնությունների պատճառով առ այսօր դա չի արել:
