Добавить новость
123ru.net
World News
Май
2019

Ինչ առաջնահերթությամբ բնակարան կտրամադրվի նախկին զինծառայողներին. ՊՆ հայտարարությունը

0

ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովը տեղեկացնում է՝ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում զինվորական ծառայությունից երկարամյա զինվորական կենսաթոշակի իրավունքով արձակված և զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային ապահովության իրավունք ունեցող հաշվառված նախկին զինծառայողներին, որոնց զինվորական ծառայության ընթացքում չի տրամադրվել անհատույց սեփականության իրավունքով բնակարան կամ անհատույց պետական ֆինանսական աջակցություն կամ տնամերձ հողամաս` ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 10-ի N 540-Ն որոշմամբ սամանված կարգով բնակարան կամ բնակելի տուն գնելու համար 2019թ. հունիսի 1-ից մինչև 2020թ. դեկտեմբերի 1-ը կտամադրվի անհատույց պետական ֆինանսական աջակցություն` բնակարանի գնման վկայագրերի միջոցով, ըստ շահառուների բնակարանային հաշվառման վերցնելու տարիների հերթականության, կառավարության որոշմամբ հաստատված հետևյալ առաջնահերթությամբ.

ա) սահմանամերձ բնակավայրեր ունեցող Հայաստանի Հանրապետության մարզեր,

բ) Հայաստանի Հանրապետության այլ մարզեր,

գ) Երևան քաղաք:

Բնակարանի գնման վկայագրերը բաշխելու համար սահմանվել է ՀՀ մարզերի հետևալ հերթականությունը.

1) Տավուշի մարզ,

2) Վայոց Ձորի մարզ,

3) Սյունիքի մարզ,

4) Գեղարքունիքի մարզ,

5) Արարատի մարզ,

6) Շիրակի մարզ,

7) Լոռու Մարզ,

8) Արմավիրի մարզ,

9) Արագածոտնի մարզ,

10) Կոտայքի մարզ,

11) Երևան քաղաք:

Ելնելով սահմանված առաջնահերթություններից՝ բնակարանային գործերում առկա փաստաթղթերը թարմացնելու համար առաջարկվում է ՀՀ Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում բնակարանային հաշվառման վերցնելու օրվա դրությամբ հաշվառված շահառուներին` մինչև ս.թ. հունիսի 28-ը ներկայանալ ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչություն` (հասցեն` ք. Երևան, Բաբայան փող. 4, հեռ. 010-28-74-41, 043-07-00-99)՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերի բնօրինակներն ու լուսապատճեները (մեկական օրինակ).

1) շահառուի ու որպես նրա ընտանիքի անդամ հաշվառված ու շահառուի հետ համատեղ բնակվող անձանց անձը հաստատող փաստաթղթերը,

2)  ամուսնության (ամուսնալուծության) վկայական,

3) տեղեկանք անձնագրային բաժնից՝ շահառուի և նրա ընտանիքի անդամների հաշվառման հասցեների վերաբերյալ,

4) շահառուի և նրա ընտանիքի անդամների հաշվառման վայրի բնակարանի կամ բնակելի տան սեփականության իրավունքի վկայականները,

5) տեղեկանք ՏԻՄ-ից կամ համատիրությունից՝ շահառուի բնակության վայրում համատեղ բնակվող անձանց վերաբերյալ,

6) տեղեկանք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումից` շահառուի և նրա ընտանիքի անդամների անվամբ ՀՀ տարածքում սեփականության իրավունքով առկա բնակելի նշանակության անշարժ գույքի վերաբերյալ,

7) շահառուի զորացրման հրամանը,

8) աղետի գոտում հաշվառվածների կամ աղետից տուժած անձանց, ինչպես նաև՝ փախստակնների դեպքում, համապատասխան մարմնի կողմից տրված տեղեկանք՝ բնակարանով կամ դրա ձեռքբերման համար համապատասխան վկայագրով ապահովված չլինելու մասին:

Մյուս մարզերում հաշվառված շահառուների վերաբերյալ հայտարարությունները կհրապարակվեն հաջորդիվ:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net