Սա որևէ կենցաղային մակարդակի վեճ չէ, քաղաքական բնույթ է կրում. կոչ ԱԱԾ-ին ու ոստիկանությանը
Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ, այսօր լուրեր տարածվեցին, որ կրակահերթի պատճառը ուղղված Սամվել Բաբայանի կողմնակիցների ուղղությամբ ֆինանսական, կենցաղային հողի վրա է: Պաշտոնապես հայտարարում ենք, որ Սամվել Բաբայանը և իր կողմնակիցները որևէ խնդիրներ, այն էլ կենցաղային մակարդակի չունեն մյուս կողմի հետ, նրանք նույնիսկ ծանոթ չեն:
Կոչ ենք անում Ոստիկանությանը և ԱԱԾ-ին հետաքննությունը տանել ճիշտ ուղղությամբ: Սա որևէ կենցաղային մակարդակի վեճ չէ, սա կրում է քաղաքական բնույթ, ուստի կոչ ենք անում իրավապահ մարմիններին հետամուտ լինել այս հանցագործության բացահայտմանը և փնտրել սրա հիմքերը ճշգրիտ ուղղությամբ:
Մենք ինքներս հետամուտ ենք լինելու սրա բացահայտմանը: Հիսունից ավելի մարդիկ են ընդգրկված եղել այս հանցագործության մեջ: Ուստի շրջանակը բավականին լայն է»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ոստիկանությունից հայտնել էին, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ միջադեպը անձնային հարաբերությունների դաշտում է:
The post Սա որևէ կենցաղային մակարդակի վեճ չէ, քաղաքական բնույթ է կրում. կոչ ԱԱԾ-ին ու ոստիկանությանը appeared first on ԳԱԼԱ.
