Добавить новость
123ru.net
World News
Май
2019

Հակոբ Արշակյանն այցելել է Բերքլիի համալսարան

0

Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը և նրա գլխավորած պատվիրակությունը Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի ուղեկցությամբ այցելել են Բերքլիի համալսարան։ Համալսարանի հովանու ներքո գործող «Sky Deck Accelerator» ծրագրի գրասենյակում  նախարար Հակոբ Արշակյանին ներկայացվել է «Sky Deck Accelerator»-ի գործունեությունն ու նպատակը։ Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից:

Նշվել է, որ ծրագիրը գործարկվել է 2012 թվականին, ֆինանսավորվում  է մի շարք խոշոր ներդրումային հիմնադրամներից, տարեկան բյուջեն կազմում է մոտ 25 մլն ԱՄՆ դոլար։ Ծրագրի նպատակն է օժանդակել ստարտափներին նախնական փուլում՝ 3 ամսվա կտրվածքով տրամադրելով 50,000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ։ Ստեղծման օրվանից մինչ օրս ծրագրի շրջանակներում օժանդակություն է ցուցաբերել զգալի թվով հայկական ստարտափների։ Ներկայում ևս մի քանի հայկական ստարտափներ դիմել են ֆինանսավորում ստանալու համար։

Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալել է նաև Բերքլիի համալսարանի Ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկան Էնալի Սաքսանյանը։

Նախարարին և տեխնոլոգիական ոլորտի հայ մասնագետներին ներկայացվել է ֆակուլտետի ստեղծման պատմությունը, այստեղ իրականացվող կրթական քաղաքականությունն ու ծրագրերը։

Հակոբ Արշակյանն իր հերթին խոսել է անցած տարի մեր երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխության հաղթանակի, ՀՀ կառավարության կողմից բարձր տեխնոլոգիաները որպես առաջնահերթություն հռչակած քաղաքականության, այդ ուղղությամբ իրականացվող գործունեության ու ծրագրերի մասին։

Նախարարն անդրադարձել է նաև Բերքլիի համալսարանի հետ համագործակցության հնարավորություններին, ընդգծել աշխարհահռչակ նման հաստատության հետ կրթական ծրագրեր իրականացնելու կարևորությունը։






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net