Добавить новость
123ru.net
World News
Май
2019

Ես մոտ հարաբերություններ ունեմ Վահե Գրիգորյանի հետ, նրա առաջադրումը հակաօրինական չէ․ Արարատ Միրզոյան

0

«Ես ԱԺ նախագահն եմ և ընդունում եմ բոլոր այն թեկնածուներին, որոնց առաջարկում է նախագահը»։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով հարցին, որ Հանրապետության նախագահը ՍԴ անդամի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը։ Միրզոյանը չթաքցրեց, որ ինքը մոտ հարաբերություններ ունի Վահե Գրիգորյանի հետ։ ԱԺ նախագահը շեշտեց, որ պետք չէ Վահե Գրիգորյանն առաջադրումը դիտարկել որպես ՍԴ յուրայինի գործուղում ՍԴ։

«Ես մոտ հարաբերություններ ունեմ Վահե Գրիգորյանի հետ, և դա ձևավորվել է շատ տարիներ առաջ, երբ մենք տարբեր եղանակային պայմաններում տարբեր հարցերով ընդվզման շարժումներ էինք անում։ Երբ հայտնվում էինք ոստիկանական բաժանմունքներում, այնտեղ մեզ հետ էին նաև տարբեր իրավապաշտպաններ, այդ թվում՝ Վահե Գրիգորյանը։ Կարծում եմ՝ նորմալ է, որ մենք այդ տարիներից, շատ հանգամանքներից ելնելով, կարողացել ենք մտերիմ հարաբերություններ ձևավորել։ Իհարկե, չափազանց մեծ դեր է խաղում այն, որ արժեքային համակարգի առումով, երկրի զարգացման տեսլականի, երկրի մասին ունեցած երազանքի առումով բավական մեծ ընդհանրություններ կան»,- ասաց նա։

Արարատ Միրզոյանն անկեղծորեն ասաց, որ Վահե Գրիգորյանի թեկնածությանը չափազանց դրական է վերաբերվում, սակայն «Իմ քայլը» խմբակցության տեսակետի մասին որևէ բան չասաց։

Ինչ վերաբերում է ընդդիմության պնդումներին, որ Վահե Գրիգորյանի առաջադրումը հակաօրինական քայլ է, քանի որ օրենքը հստակ ասում է՝ իրավասու մարմինը մեկից ավելի անգամ չի կարող նույն անձի թեկնածությունն առաջադրել, ԱԺ նախագահն ասաց, թե ամենևին համամիտ չէ այս գնահատականի հետ։

«Բերեք այդ կամայական մեկնաբանությունները թողնենք։ Նոր թեկնածություն է սա, խնդիր չկա։ Իրավաբանների հետ հազար անգամ խորհրդակցություն է եղել, այս թեման հրապարակային քննարկվել է»,- շարունակեց Արարատ Միրզոյանը։

Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանը կողմ չքվեարկեց  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից առաջադրված Սահմանադրական դատարանի թեկնածու Արթուր Վաղարշյանի օգտին։ 7-րդ գումարման ԱԺ-ում սա արդեն ՍԴ դատավորի թեկնածուի ընտրման 3 փորձն է, իսկ 6-րդ գումարման ԱԺ-ում 2 անգամ է տապալվել ՍԴ անդամ ընտրելու գործընթացը։






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net