ՏՄՊՊՀ անդամի 5 թեկնածուներից ԱԺ-ն ընտրեց 4-ին
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից առաջարդված 5 անդամի թեկնածուներից Ազգային ժողովն ընտրեց 4-ին։
Փակ քվեարկության արդյունքները ներկայացրեց ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը, ըստ որի՝ առաջադրված թեկնածու Հայկ Կարապետյանի օգտին քվեարկել է 93 կողմ, դեմ՝ 9 պատգամավոր։
Թեկնածուներից Վահե Չիբուխչյանն ընտրվել է 87 կողմ, 16 դեմ քվեարկությամբ, Արեն Դանիելյանը՝ 92 կողմ, 8 դեմ և Տիգրան Մարկոսյանն ընտրվել է 94 կողմ, 7 դեմ քվեարկությամբ։
ՏՄՊՊՀ գործող անդամ Դավիթ Հովհաննիսյանին ԱԺ-ն չընտրեց՝ նրա թեկնածությանը դեմ էր քվեարկել 62 և կողմ՝ 39 պատգամավոր։
