Добавить новость
123ru.net
World News
Май
2019

ԲՀԿ-ն կողմ կքվեարկի օրինագծին, որով առաջարկվում է ցեմենտի ներկրման տուրքը 22 000-ի փոխարեն սահմանել 14 000 դրամ

0

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ առաջին ընթերցման ժամանակ նախագիծը բավական մանրամասն քննարկվել է ոչ միայն ԱԺ-ում, այլ դրանից հետո հանձնաժողովի նիստում, որին հրավիրվել են բոլոր շահագրգիռ կողմերը՝ ցեմենտ  արտադրողները, կլինկերից ցեմենտ արտադրողները, ներմուծողները, կառուցապատողները ։ 

Նախարարը նշեց, որ հարևան շուկաներում իրավիճակի կտրուկ փոփոխության հետևանքով շուկայում շոկ է առաջացել, որը վտանգում է տեղական արտադրողների արտադրության շարունակականությունը, և անհրաժեշտ էր պաշտպանական միջոց կիրառել, ինչն արվեց՝ առաջին ընթերցմամբ ԱԺ-ն հաստատեց նախագիծ՝ առաջակելով ներկրվող ցեմենտի վրա պետական տուրք սահմանել։

Նշենք, որ առաջին ընթերցմամբ առաջարկվում էր ներկրվող ցեմենտի և ցեմենտի հումքի՝ կլինկերի յուրաքանչյուր մեկ տոննայի համար սահմանել 22 հազար դրամ պետական տուրք, սակայն տնտեսական հանձնաժողովն առաջարկեց կլինկերի նկատմամբ պետական տուրք չկիրառել՝ հիմնավորմամբ, որ փոքր արտադրողները շահերը հաշվի չէին առնվել։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը ներկայացրեց երկրորդ ընթերցմամբ առաջարկվող փոփոխությունները, որով առաջարկվում է ցեմենտի ներկրման համար սահմանել ոչ թե 1 տոննայի համար 22 հազար դրամ, այլ 14 հազար դրամ տուրք։ Նա ասաց, որ շարունակում են պահել կլինկերը չհարկվող, որպեսզի մրցակցային պայմաններում կարողանան աշխատել։ 

Նախարարը նաև նշեց, որ այս կարգավորումը ժամանակավոր է։ «Նախատեսում ենք, որ այս առաջարկն ուժի մեջ կմնա մինչև 2020 թվականի ապրիլ ամիս: Մենք այս ընթացքում կլսենք բոլոր արտադրողներին, նաև այն զարգացման ծրագրերը, որ նախատեսում են կիրառել երկարաժամկետ մրցունակություն ձեռք բերելու համար, իսկ ամռանը կսկենք քննարկել և կայուն որոշումներ ընդունել»,-ասաց նա։

Զեկույցից հետո ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը հանդես եկավ ելույթով և ասաց, որ իրենք ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի կողմից ստեղծված աշխատանքային խմբի քննարկումներին չեն մասնակցել՝ ավելորդ շահարկումներից խուսափելու համար։

«Մենք բոլոր խնդիրները, ռիսկերը՝ աշխատատեղերի հետ կապված, որ հետագայում կարող են առաջանալ, դրանց բոլորի մասին բարձրաձայնել ենք, զգուշացրել ենք, ևս մեկ անգամ  ցանկանում ենք վերահաստատել մեր մոտեցումը։ Մենք կողմ ենք քվեարկելու և կառավարության և «Իմ քայլը» դաշինքի համատեղ այս պրոյեկտին, բայց պատասխանատվությունն ամբողջ ծավալով կրելու եք դուք»,-ասաց Ծառուկյանը։






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net