Добавить новость
123ru.net
World News
Май
2019

Իշխանություններն արդեն մի քանի ամիս է՝ ծրագրել են վեթինգի իրականացումը, իսկ դատարանների արգելափակման ակցիան պարզապես այդ որոշումը լեգալացնելու գործիք էր. Է. Վարդանյան

0

«Հայաստանում  իրականացնելու մասին նախագիծը գրեթե պատրաստ է, շուտով այն կներկայացվի հանրային քննարկման». այս մասին ԱԺ-ում հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը:

Հետաքրքիրն այն է, որ հանկարծ պարզվում է, որ նախագիծը մշակելու գործընթացը սկսվել է ամիսներ առաջ, մինչդեռ վեթինգի գաղափարը շրջանառվեց ընդամենը օրեր առաջ: Ավելին. պարզվում է, որ նախագիծը վերջնականացման փուլում է, և ԱԺ մյուս խմբակցություններին հնարավորություն են ընձեռում ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում գրավոր առաջարկներ և մտահոգություններ ներկայացնել:

Ստացվում է, որ իշխանություններն արդեն մի քանի ամիս է, ինչ ծրագրել են վեթինգի իրականացումը, և դատարանների արգելափակման ակցիան պարզապես այդ որոշումը լեգալացնելու և վեթինգի գաղափարը հանրայնացնելու գործիք էր: Պետք էր դատարանի դեմ հանրային դժգոհության իմիտացիա ստեղծել, որպեսզի վեթինգի գաղափարը ավելի հեշտ հրամցվի հասարակությանը:

Չլիներ դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը՝ կգտնեին կամ կհորինեին մեկ այլ առիթ։ Կբեմադրվեր մեկ այլ պիես։ Կլիներ մեկ այլ հուզական պոռթկում և այլն։ Նման մոտեցումը ազնիվ չէ  հասարակության նկատմամբ ու շատ վտանգավոր՝ պետության։

 Ի՞նչ իմաստ ունեն ունեին խորհրդարանական լսումները, որտեղ այդպես էլ որևէ առարկայական քննարկում տեղի չունեցավ՝ այն պարագայում, երբ խորհրդարանական մեծամասնությունն արդեն իսկ ուներ գրեթե վերջնականացված տարբերակ:

Սա մտահոգիչ պրակտիկա է, երբ փոքր խմբով մի քանի աշխատասենյակում կայացրած որոշումները փաթեթավորվում են որպես հանրային պահանջ, որտեղ ինստիտուցիոնալ հարցերը, ըստ լրատվամիջոցների, ունեն «քավորներ» և որտեղ գործում է մեծամասնության մեկ ձայնի սկզբունքը։

Տեսնելով այս ամենը՝ առաջանում է երկու հարց.

1.     Արդյո՞ք այս նախագծերը և գաղափարները ծնվում են Երևանում, թե՞ դրանք մշակվում և ուղարկվում են այլ տեղերից։ Եթե այդպես է, ապա ի՞նչ հեռահար նպատակներով։

2.     Որո՞նք են հաջորդ նախագծերը, որոնք արդեն դասավորված են որոշ սենյակներում ու սպասում են իրենց հերթին, էլ ի՞նչ անակնկալներ են սպասվում մեզ, որպեսզի, իհարկե, հրամցվեն որպես ժողովրդի պահանջ։  

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net