ԱԺ-ում մեկնարկել է ՏՄՊՊՀ անդամների ընտրության փակ քվեարկությունը
ԱԺ նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող նախասրահում մեկնարկել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների ընտրության փակ քվեարկությունը։
Մինչ այդ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ քվեարկությունը կանցկացվի ժամը 13:00-ից մինչև 14:00-ն։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովին առաջարկել է 5 թեկնածություն։ Թեկնածուներից երկուսն առաջադրվել են «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից:
ԼՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածուներն են Հայկ Կարապետյանը, ով աշխատում է որպես ՀՀ վարչապետի աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ և «Արարատբանկ» ԲԲԸ տարածքային ստորաբաժանումների գործառույթների կոորդինացման վարչության պետի տեղակալ Արեն Դանիելյանը:
Թեկնածուներից են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության գործարարի միջավայրի և մրցակցության պաշտպանության քաղաքականության վարչության պետ Վահե Չիբուխչյանը, ՏՄՊՊՀ անդամ Դավիթ Հովհաննիսյանը, ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Մարկոսյանը։
