Դքսուհի Մեգան Մարքլը պատրաստվում է նորածին որդուն ԱՄՆ տանել. լրատվամիջոցներ
Արքայազն Հարիի կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, պատրաստվում է որդուն՝ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի ամենակրտսեր անդամին՝ Արչիին, մոտ ապագայում Միացյալ Նահանգներ տանել:
Այս մասին գրում է US Weekly ամսագիրը՝ վկայակոչելով քաջատեղյակ աղբյուրին:
Նրա փոխանցմամբ՝ դքսուհին և նորածին որդին ամռանը, հավանաբար, կմեկնեն Նյու Յորք, որտեղ ժամանակ կանցկացնեն Մարքլի մոր և ընկերների հետ:
Աղբյուրը հավելել է, որ 37-ամյա Մարքլն ու 34-ամյա արքայազն Հարին շատ հոգատար ծնողներ են և երեխայի խնամքով միասին են զբաղվում:
Հիշեցնենք, որ Սասեքսների առաջնեկը լույս աշխարհ է եկել մայիսի 6-ին:
