Добавить новость
123ru.net
World News
Май
2019

«Փաստ». Ճա­նա­պարհ փա­կե­լու «նուրբ ար­վես­տը». մարդիկ այլ ճար չու­նեն

0

«Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարությունն իրականացնող աշխատակիցները երեկ փակել էին նշված ճանապարհի Ուջան բնակավայրի հատվածը։ Աշխատակիցները պնդում էին, որ 19 կազմակերպության աշխատակիցներ փակել են ճանապարհը, որովհետև արդեն տասը ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել։ Նախօրեին էլ բուքմեյքերական ընկերության աշխատակիցները կեսօրից երկկողմանի փակել էին Բաղրամյան պողոտայի երթևեկությունը, նրանք պահանջում են թույլ տալ շարունակել իրենց պատկանող խաղային ապարատների շահագործումը:

Իհարկե, այս երկու ակցիաների շարժառիթները միանգամայն տարբեր են, սակայն դրանց միավորում է ընդհանուր համատեքստը՝ երկրում ահագնանում է սոցիալական դժգոհությունը, չենք չափազանցի, եթե պնդենք, որ Հայաստանում ուրվագծվում է սոցիալական բունտի հեռանկարը։ Եվ սա այն համատեքստում, երբ վարչապետի մակարդակով շաբաթն առնվազն մեկ անգամ թվեր են հրապարակվում՝ բյուջեի մուտքերի աննախադեպ ավելացման, տնտեսական չտեսնված ակտիվության ու չլսված աճի մասին։ Վիճակագրական մանիպուլյացիայի երևույթին բազմիցս ենք անդրադարձել, երկրում տեղի ունեցող սոցիալական հուզումները միայն հաստատում են մեր պնդումների իրավացիությունը։

Եթե բյուջեի եկամտային մասը գերակատարվում է, ապա ինչո՞ւ մարդիկ չեն ստանում իրենց հասանելիք աշխատավարձերը, մանավանդ՝ «Հյուսիս-հարավի» դեպքում աշխատավարձերի պարտքերը կարծես առաջացել են հենց հեղափոխությունից հետո։ Եթե վարչապետը ճիշտ է, ու տնտեսական հեղափոխությունը «թափով» առաջ է գնում, ապա ինչո՞ւ դա չի նկատվում հասարակ, իրենց աշխատանքով ապրող մարդկանց կենցաղում։ Կամ ի՞նչ տնտեսական հեղափոխության մասին է խոսքը, երբ չի փոխվել անգամ տնտեսության կառուցվածքը, իսկ ներդրումները գտնվում են մինչհեղափոխական տարիների մակարդակի վրա։

Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները պնդում են, թե հայտնի օրենսդրական նախաձեռնությամբ փորձում են պայքարել խաղամոլության դեմ։ Լավ են անում, սակայն երբ «Իմ քայլի» երկու պատգամավորներ նույն հարցի վերաբերյալ հակասական կարծիքներ են հայտնում, տպավորություն է առաջանում, որ գործ ունենք ոչ թե ոլորտն օրենսդրորեն կարգավորելու, այլ շահերի բախման հետ։ Նույնն, ի դեպ, վերաբերում է ցեմենտի հումքի շուրջ ծավալված քննարկումներին։ Ըստ ամենայնի, իշխանության պատգամավորներից ոմանք արդեն առել են «լավ կյանքի» համը ու իրենց վարքագծով ռեստավրացնում են նախկինում գոյություն ունեցած վարքերը, երբ օրենսդրական շատ նախաձեռնությունների հետևում կարելի էր տեսնել կոնկրետ շահեր, դրանց բախումներ։ Այդ դեպքում՝ ինչի՞ համար էր իշխանափոխությունը կամ հեղափոխությունը։

Սոցիալական հուզումների խնդիրն ունի ավելի նուրբ ենթաշերտեր նույնպես։

Իշխանությունը շարունակում է զբաղվել պոպուլիզմով ու ցանկացած ընդվզման հետևում տեսնել նախկինների «ականջները»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net