Добавить новость
123ru.net
World News
Май
2019

Տարիներ շարունակ ջրօգտագործող մի շարք ընկերություններ գործել են իրենց ձևավորած չարաշահումների սխեմաներով՝ պետությանը պատճառելով մոտ 3 մլրդ դրամի վնաս

0

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել են ՀՀ տարածքում առանձին իրավաբանական անձանց կարգավիճակներով գործող, շահույթ չհետապնդող ջրօգտագործող ընկերությունների գործունեության ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը։ Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

ՈՒսումնասիրությամբ պարզվել է, որ տարիներ շարունակ ՋՕԸ-ների մասնակցությամբ ձևավորվել և գործել են չարաշահումների կոռուպցիոն սխեմաներ, որոնց միջոցով կեղծվել են ջրօգտագործման մատուցման ծառայությունների, մատակարարված ջրաքանակի, կրած վնասների տվյալները, յուրացվել պետական բյուջեից ստացված սուբսիդավորման գումարները:  

Ջրօգտագործող ընկերությունների գործունեության ոլորտում արձանագրված չարաշահումների՝ առանձնապես խոշոր չափերով յուրացման (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու (ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մաս), ինչպես նաև  ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական անփութության (315-րդ հոդվածի 2-րդ մաս) վերաբերյալ 2018-2019 թվականների ընթացքում հարուցվել է 11 քրեական գործ:

Վերջիններիս ուսումնասիրությունը փաստում է, որ 2016-2018թթ. ընթացքում ինչպես միասնական, այնպես էլ առանձին իրավաբանական անձանց կարգավիճակներով գործող, շահույթ չհետապնդող մի քանի ՋՕԸ-ների տնօրենները, օգտվելով ՀՀ ԷԵԲՊ նախարարության ջրային կոմիտեի իրավասու աշխատակիցների կողմից իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու, ապօրինի ջրամատակարարման և ջրօգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հանգամանքից, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, խախտել են բաժանորդների հետ կնքված 2016-2018թթ. ընթացքում ջրամատակարարման ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրերի ելակետային պահանջները: Առանց ջրաչափեր տեղադրելու՝ մատակարարված ջրի ծավալները խորանարդ մետրով գրանցելու փոխարեն գրացել են հեկտարներով: Դրանով նրանք բաժանորդներին փաստացի զրկել են մատակարարված ոռոգելի ջրի ծավալները վերահսկելու հնարավորությունից, կատարել են հավելագրումեր, որից հետո այդ տվյալները ներառելով էլեկտրոնային մատյաններում իբրև մատակարարված ջրի, ծառայությունների և բաժանորդներից գանձվող գումարային պարտքերի տվյալներ, փաստացի ուռճացրել են մատուցված ծառայությունների ծավալները:

Այնուհետև, վերը նշված արհեստական եղանակով գոյացած ջրօգտագործողների պարտքերը մարելու և կարկտահարումների հետևանքով առաջացած վնասները վերականգնելու համար, 2016-2017թթ. ՀՀ բյուջեից սուբսիդավորված, ընկերությունների հաշվեկշռին մուտքագրված ֆինանսական միջոցները հաշվապահորեն ձևակերպել են որպես բաժանորդների անվամբ կուտակված պարտքերի մարում: Միևնույն ժամանակ նրանք վարձակալության և տարաբնույթ ծառայությունների ձեռք բերման վերաբերյալ ձևական պայմանագրեր են կնքել, որոնցով նախատեսված ծառայությունները մատուցվել են ոչ ամբողջ ծավալներով կամ ընդհանրապես չեն մատուցվել: Բացի այդ, քաղաքացիների՝ ՀՀ-ից բացակայելու պայմաններում, կեղծ աշխատանքային պայմանագրեր կազմելու եղանակով, նրանց հրամանագրել են որպես ջրբաշխներ և նրանց փաստացի չկատարած աշխատանքի դիմաց դուրս գրված, առանձնապես խոշոր չափերի գումարները յուրացրել են:

Այս չարաշահումների դեպքերով նախաքննության ընթացքում կատարված նախնական հաշվարկով պատճառված վնասը կազմել է 2 մլրդ 857մլն ՀՀ դրամ։

Արձանագրված չարաշահումների դեպքերով հարուցված քրեական գործերը վերաբերում են Լոռու, Շիրակի, Կոտայքի, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի մարզերում գործող առանձին ջրօգտագործող ընկերությունների գործունեությանը:

Քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ լրիվ օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, պատճառված վնասի չափը հստակեցնելու և պատասխանատու անձանց պարզելու ուղղությամբ։






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net