Արմավիրում ջրային տնտեսության աշխատակիցները շրջափակել են շենքը. բողոքի ակցիան՝ ուղիղ
Արմավիրի մարզի Հոկտեմբեր համայնքում Ջրային տնտեսության աշխատակիցները փակել են տնտեսության շենքը։
Tert.am-ի հետ զրույցում բողոքի ակցիա իրականացնողներից մեկն ասաց, որ մի քանի ամիս է աշխատավարձ չեն ստացել, իսկ հիմա տնտեսությունը փակվում է։
Ռազմիկ Գաբրիելյանը, ով երկու ամիս առաջ է նշանակվել Արմավիրի ջրային տնտեսության տնօրեն, ասաց, որ նախկինում էլ պարտքեր են կուտակվել, այդ պատճառով է, որ չեն կարողանում աշխատավարձերը վճարել:
Դիմել են Ջրային տնտեսության պետական կոմիտե, որտեղից սակայն հստակ պատասխան չեն ստացել, Կառավարությունը կպատասխանի 2 օրվա ընթացքում:
Բողոքի ակցիային կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ:
