Добавить новость
123ru.net
World News
Май
2019

«Իրատես». Փաշինյանի կեղծ օրակարգը՝ ՀՀ-ում իրապես երաշխավորված անկախ դատական համակարգ  

0

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս. թ. մայիսի 20-ին կառավարությունում ՀՀ գլխավոր դատախազի, հատուկ քննչական ծառայության պետի, ոստիկանության պետի, արդարադատության նախարարի, Ազգային ժողովի փոխնախագահի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայությամբ հայտարարեց, թե «Ազգային ժողովում պետք է տեղի ունենա օրենսդրական համապատասխան աշխատանք՝ մեր երկրի համար կենսական այս օրակարգը կյանքի կոչելու և Հայաստանում իրապես երաշխավորված անկախ դատական համակարգ ունենալու համար»:

Հայաստանում իրապես երաշխավորված անկախ դատական համակարգ ունենալու, դրա անհրաժեշտության մասին խոսեց մի մարդ, որը դրա նախօրեին հրապարակայնորեն հանդես եկավ Հայաստանի բոլոր դատարանների մուտքերը շրջափակելու և դրանում անձամբ իր մասնակցությունը հավաստող հակասահմանադրական կոչով: Ավելին՝ հաջորդ օրը դատարանների մուտքերը շրջափակելու, դատավորների ու դատարանների նկատմամբ հակասահմանադրական ու կոպիտ ճնշում գործադրողների թվում եղել են նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ և կառավարության անդամներ, դատարաններից մեկի մոտ ներկա է եղել նաև անձամբ ինքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանում իրապես երաշխավորված անկախ դատական համակարգ ունենալը կենսական օրակարգ համարելով՝ դրա անհրաժեշտության մասին խոսեց մի մարդ, որը դրանից ընդամենը մեկ-երկու րոպե առաջ հայտարարեց. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանների որոշումներով հաստատված քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից»:

Իհարկե, յուրաքանչյուր ազնիվ, արդարադատությամբ շահագրգիռ մարդ դեմ է դատարանների կողմից քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներին, սակայն խնդիրն այն է, թե Փաշինյանի հիշյալ հայտարարությունից հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, այդ դատարանի դատավորներն իմանալով, որ իրենց վճիռներից է կախված հայաստանյան դատավորների ճակատագիրը, այդ իրադրությունը կհամարեն մարդու իրավունքների կոպիտ խախտում: Օրինակ՝ ՄԻԵԴ-ը հայտնի է ԼԳԲՏ (լեսբուհիներ, գեյեր, բիսեքսուալներ, տրանսվեստիտներ) անձանց նաև չակերտյալ իրավունքների պաշտպանությամբ, և եթե մեր երկրի դատավորները հաշվի չառնեն այս հանգամանքը ու նույն կերպ չվարվեն, ապա, ըստ Փաշինյանի հայտարարության, իրենց պաշտոններից հեռացվելու են: ՀՀ վարչապետը իր վերոնշյալ հայտարարությամբ ոտնահարեց ՀՀ դատական համակարգի կամ իշխանության անկախությունը՝ այն կախման մեջ դնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներից ու որոշումներից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net