Կարեն Գրիգորյանը` Վաշինգտոնի մրջազգային մրցաշարի հաղթող
ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում ավարտվել է «Չերրի Բլոսոմ» միջազգային մրցաշարը, որն այս տարի անցկացվում էր 7-րդ անգամ: Ստուգատեսին մասնակցում էր 10 երկրի 62 շախմատիստ, այդ թվում՝ 12 գրոսմայստեր:
Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, ով 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և Չինաստանը ներկայացնող Ժոու Չիանչաոյի հետ կիսել 1-2-րդ հորիզոնականները:
Ինչպես հայտնում է chessfed.am-ը, մրցաշարում լրացուցիչ ցուցանիշների հաշվարկ չէր իրականացվում: Գրիգորյանը նաև 15 կետով բարելավել է իր անհատական վարկանիշը:
