Ռուսաստանը հրաժարվել է Իրանին վաճառել C-400 համակարգերը. Bloomberg
Ռուսաստանը հրաժարվել է Իրանին վաճառել C-400 զենիթահրթիռային համակարգերը: Մոսկվան կարծում է, որ գործարքը կարող է հանգեցնել Մերձավոր Արևելքի տարածաշրջանում լարվածության ավելացմանը: Այս մասին հայտնում է Bloomberg-ը` վկայակոչելով ևս երկու աղբյուրի:
«Ռուսաստանի պատասխանն Իրանի խնդրանքին արտացոլում է Պարսից ծոցում ուժերի նուրբ հավասարակշռությունը, որտեղ կոնֆլիկտ է հասունանում Իսլամական Պետության և Միացյալ Նահանգների ու նրանց արաբական դաշնակիցների միջև»,- գրված է հայտարարության մեջ, սակայ այս տեղեկատվությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել:
Հիշեցնենք, որ Մոսկվայի և Անկարայի միջև ռուսական զենիթահրթիռային համակարգերի մատակարարման պայմանագիր է կնքվել է 2017 թվականին: 2019-ի ապրիլի 22-ին ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը հայտարարել է, որ C-400 համակարգերի առաջին խմբաքանակը Թուրքիային կմատակարարվի ամռանը: ԱՄՆ-ն բազմիցս հայտարարել է, որ դեմ է գործարքի կայացմանը:
