Թրամփը հավերժ ԱՄՆ նախագահի պաշտոնում մնալու ցանկություն է հայտնել (տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան միկրոբլոգում տեսանյութ է տեղադրել, որում, սյուժեի համաձայն, նա հավերժ մնում է գերտերության ղեկավարի պաշտոնում:
Տեսանյութում պատկերված է The Time ամսագրի շապիկը, որը հաղորդում է հերթական նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակի մասին՝ 2024 թ.-ին, 2056-ին, 2120-ին և այդպես շարունակ՝ մինչև անվերջություն: Տեսանյութն ավարտվում է Trump 4eva («Հավերժ Թրամփ») գրությամբ:
Գրառման մեկնաբանություններում որոշ օգտատերեր նույն ոճով հեգնական լուսանկարներ ու անիմացիոն տեսանյութեր են տեղադրել... Читать дальше...
