Քննչական կոմիտեն պնդում է․ ոստիկանությունը սխալ տեղեկատվություն է տարածել
Ոստիկանության տարածած տեսանյութում իրականությանը չի համապատասխանում այն պնդումը, թե Սերժ Վարդանյանին երկու անգամ՝ կողոպուտի և խուլիգանության համար բերման է ենթարկվել քննչական մարմին, սակայն երկու անգամ էլ ստորագրությամբ ազատ է արձակվել, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Քննչական կոմիտեի խորհրդական Սոնա Տռուզյանը: Տռուզյանը պարզաբանեց, որ դեռևս 2017 թվականի սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած կողոպուտի դրվագով, երբ «Ճըվճըվ Արոյի որդի» անունով հայտնի Սերժ Վարդանյանը իր ծանոթի պարանոցից հափշտակել է ոսկյա վզնոցը... Читать дальше...
