Թրամփը հիփոթեքային վարկ է վերցրել
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին հիփոթեքային վարկ է վերցրել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` մեջբերելով ԱՄՆ-ի կառավարության էթիկայի գրասենյակի զեկույցը նախագահի ֆինանսական գործերի մասին:
Նշվում է, որ Թրամփի տղաները գնել են նախագահի քույրերից մեկի Ֆլորիդայում գտնվող 9 սենյականոց բնակարանը, որն արժեցել է 18,5 մլն դոլար: Այս տան գնման հիփոթեքային արժեքը կազմել է 11,2 մլն դոլար:
Հաշվետվությունների համաձայն` ԱՄՆ-ի առաջնորդի հաշվին կա շուրջ 14 վարկ, որոնցից երեքի գումարը գերազանցում է 50 մլն դոլարը: ԱՄՆ-ում նույնիսկ ամենահարուստ մարդիկ հաճախ են վարկեր վերցնում` օգտվելով ցածր տոկոսադրույքներից: Օրինակ, Ֆլորիդայում Թրամփի կողմից գնված տան հիփոթեքային վարկը տրամադրվել է տարեկան 4,5 տոկոսով: