Սիրիական բանակը 5 բնակավայր է ազատագրել «Ջեբհաթ ան-Նուսրայի» գրոհայիններից
Սիրիական կառավարական բանակը մարտերի ընթացքում «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման գրոհայիններից հինգ բնակավայր է ազատագրել Իդլիբ նահանգի հետ սահմանին:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ վկայակոչելով արաբական աղբյուրը, կառավարական ուժերը վերահսկողություն են հաստատել Իդլիբի հարավում գտնվող ալ-Ամիրա և Միդան Գազալ գյուղերում: Բացի այդ, սիրիական բանակն ահաբեկիչներից ազատագրել է ևս երեք բնակավայր Համա նահանգի հյուսիս-արևմուտքում:
Վերջին մեկ շաբաթում հաճախակի են դարձել ահաբեկիչների կողմից իրականացվող ռմբակոծությունները Համայի, Հալեպի և Լաթաքիայի բնակավայրերի ուղղությամբ: Գրոհայինների ջոկատները սիրիական բանակի դիրքերը գրոհելու անհաջող փորձեր են անում: