Կարմիր քարտեր, անհաշտ պայքար` «Միլան»-«Բոլոնիա» խաղում
Իտալիայի Ա Սերիայի 35-րդ տուրում «Միլան»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Բոլոնիային»: «Սան Սիրո»-ում կայացած խաղն ավարտվեց Գատուզոյի թիմի հաղթանակով՝ 2:1 հաշվով:
Ինչպես հայտնում է Armsport-ը, «ռոսոներիներ»-ի կազմում հաշիվը 37-րդ րոպեին բացեց Սուսոն: 67-րդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկեց Բորինին: 73-րդ րոպեին հյուրերի կազմում միակ գոլը խփեց Մատիա Դեստրոն:
Հավելենք, որ միլանյան ակումբը 75-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստով: Կարմիր քարտի պատճառով խաղադաշտից հեռացվել էր Լուկաս Պակետան: Մրցավարի ավելացրած 7-րդ րոպեին էլ կարմիր քարտ էր ստացեկ Սանսոնեն: Այս հաղթանակից հետո «Միլան»-ը 59 միավորով 5-րդ տեղում է: «Բոլոնիա»-ն 37 միավորով 15-րդն է: