Կասիլյասի ապաքինման համար կպահանջվի 2-3 ամիս
Armsport.am-ը գրում է.
«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասի առողջական վիճակի վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել։
Իսպանական լրատվամիջոցները հաղորդում են, որ 37-ամյա դարպասապահը մայիսի 4-ին, ամենայն հավանականությամբ, դուրս կգրվի հիվանդանոցից, սակայն կշարունակի մնալ բժիշկների հսկողության տակ։
Իսպանացու վերականգնման համար 2-3 ամիս կպահանջվի, սակայն դրանից հետո շատ քիչ հավանական է, որ նա կկարողանա շարունակել պրոֆեսիոնալ կարիերան։
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Կասիլյասը մարզման ժամանակ սրտի կաթված էր ստացել․ դարպասապահին անմիջապես հոսպիտալացրել էին և կատարել սրտի ստենտավորում։