Դարթ Վեյդերի հանդերձանքի բնօրինակը վաճառքի կհանվի 2 մլն դոլարով
«Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի հերոս Դարթ Վեյդերի հանդերձանքի բնօրինակը վաճառքի կհանվի մայիսի 14-ին: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվում է ամենահին և խոշորագույն բրիտանական աճուրդի տներից մեկի՝ «Բոնհամսի» կայքում:
Աճուրդի տան կայքում նշված գումարը, որը հանդերձանքի սեփականատեր Բրայս Էլլերը հույս ունի ստանալ թանկարժեք կոստյումի վաճառքից, կազմում է 1-2 մլն դոլար: Հավաքորդ Էլլերն իր բարձր հասակի և ցածր ձայնի շնորհիվ Դարթ Վեյդերին մարմնավորել է 1978-ին ֆիլմի պրեմիերաներում և «Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ:
«Այս հանդերձանքով շատ շոգ է: Այն բազմաշերտ է: Մոտ 25 րոպե է պահանջվում այն հագնելու համար, և առանց օգնության դա հնարավոր չէ անել», - ասել է Էլլերը: