Ինիեստան՝ Մեսսիի մասին. Բարսելոնան զենք ունի, որը չունի ոչ մի ուրիշ ակումբ
Armsport.am-ը գրում է.
«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինիեստան, ով այժմ հանդես է գալիս ճապոնական «Վիսել Կոբեում», խոսել է կատալոնական ակումբի՝ Լիոնել Մեսսիից հնարավոր կախվածություն ունենալու մասին:
«Համաձայն չեմ, որ «Բարսելոնան» ընթացիկ մրցաշրջանում այդքան էլ վառ ֆուտբոլ չի խաղում: Ոչ, թիմն էֆեկտիվ է գործում և կատարյալին մոտ մրցաշրջան է անցկացնում:
Կախվածություն Մեսսիի՞ց. եթե նույնիսկ այն կա, ուրեմն՝ փառք Աստծու: Լիոնելը յուրահատուկ ֆուտբոլիստ է, նա արդեն երկար տարիներ է խաղերի ելք է որոշում: «Բարսելոնան» զենք ունի, որը չունի ոչ մի ուրիշ ակումբ: Սակայն մյուս ֆուտբոլիստները նույնպես պետք է կարևոր դեր խաղան, քանի որ թիմից առավել ոչինչ չկա:
Չեմպիոնների լիգայում ամեն ինչ հնարավոր է: Կան ֆավորիտներ «Յուվենտուսի» և «Բարսելոնայի» պես, բայց կան նաև ակումբներ, որոնք նույնպես կարող են կրակել»,- Ինիեստայի խոսքն է մեջբերում Marca-ն: