123ru.net
World News
Апрель
2019

Պնդում ենք,որ Հայաստանը ԵՄ արտաքին բոլոր հարթակներում դիտարկվի Ասոցացման համաձայնագրի քաղաքական հատվածը ստորագրած երկրների շարքում. Արման Եղոյան

0

Հայաստանը ԵՄ արտաքին բոլոր հարթակներում դիտարկվի Ասոցացման համաձայնագրի քաղաքական հատվածը ստորագրած երկրների շարքում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ խոսելով Բուխարեստ կատարած այցի մասին, որտեղ տեղի ունեցավ ԵՄ ապագային նվիրված կոնֆերանս, ԵՄ Արևելյան գործընկերության ընթացիկ հարցերին վերաբերող քննարկում:

Եղոյանն ասաց, որ մասնակցում էին Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան, հրավիրվել էր Ուկրաինան, բայց նրանց ներկայացուցիչը նախագահական ընտրությունների պատճառով չէր կարողացել մասնակցել:

Արման Եղոյանի խոսքով՝ հետաքրքիր քննարկումներ ծավալվեցին ԵՄ-ում տեղի ունեցող զարգացումների, պետությունների հետ հարաբերություններ կառուցելու վերաբերյալ:

«Միայն այն փաստը, որ տեղի ունեցավ նման ընդգրկվածությամբ քննարկում, ինքնին դրական է: Այս պետությունների ներկայացուցիչները լսեցին ՀՀ դիրքորոշումը: Նկատեցինք Ռումինիայի հետ հարաբերությունների զարգացման մեծ հեռանկարներ: Կա չբացահայտված պոտենցիալ: Մենք վերադարձանք Բուխարեստ-Երևան առաջին չվերթով և կարծում եմ, որ կա հանրությանը Բուխարեստում առկա հայկական ժառանգությունը ներկայացնելու, տուրիզմը զարգացնելու հնարավորություն»,- նշեց Ա. Եղոյանը:

Դիտարկմանը, թե ընդդիմախոսները քննադատում են, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո չարդարացված սպասումներ կան, թե Եվրամիությունը պետք է փոխի իր դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ, Արման Եղոյանն արձագանքեց այսպես. «2013թ.-ին Հայաստանը չստորագրեց ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը: Ես ներկայացրի Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները, փաստարկեցի, որ Հայաստանում տեղի են ունեցել բարեփոխումներ, որոնք միգուցե ավելին են, քան կարող էին լինել Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու դեպքում: Խոսքը քաղաքական հատվածի մասին է, ոչ թե տնտեսական: Բացատրեցի, որ Ասոցացման համաձայնագիրը ստորագրել-չստորագրելուց ելնելով չէ, որ պետք է որոշվի Հայաստանի տեղն ու դերը»:

Ինչ վերաբերում է քննադատությանը, որ նոր իշխանությունները ԵՄ հետ հարաբերություններում առաջնորդվում է իներցիայով, չկա որևէ նոր պայմանավորվածություն կամ փաստաթուղթ, Արման Եղոյանը պատասխանեց, որ հիմա ՀՀ-ԵՄ ստորագրված փաստաթուղթը կիրարկվում է և դա իներցիա չէ:

«Մենք պնդում ենք, որ Հայաստանը ԵՄ արտաքին բոլոր հարթակներում դիտարկվի Ասոցացման համաձայնագրի քաղաքական հատվածը ստորագրած երկրների շարքում: Եթե իներցիայով շարունակելու լինեինք, պետք է ընդունեինք, որ ավելի նվազ ենք համագործակցում ԵՄ հետ, քան ԱլԳ մյուս երկրները, բայց դա այդպես չէ: ԵՄ-ն իր ծրագրերը մեկ տարով չէ պլանավորում, երկարաժամկետ կտրվածքով է պլանավորվում: Կան ծրագրեր որոնք սկսվում են, կան որոնք ավարտվում են և նոր ծրագրերը, նոր սկսվող ծրագրերը պետք է իրենց որակով ու ծավալներով լինեն ավելի ընդգրկուն, քան՝ նախորդները»,- մանրամասնեց Արման Եղոյանը:






Загрузка...


Губернаторы России
Москва

Более 14 тысяч жителей СВАО получили новые квартиры по реновации - Собянин


Спорт в России и мире
Москва

«Спартак» — «Динамо» Москва — 2:2. Видеообзор матча РПЛ


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Вероника Кудерметова победила Викторию Томову и пробилась в полуфинал WTA-500 в Сеуле


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Ждать ли нам экстремально холодной зимы после знойного сентября: синоптики обновили прогноз на зиму





Путин в России и мире
Москва

Путин и глава Туркменистана обсудили подготовку к саммитам СНГ и БРИКС


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский хочет вступить в НАТО до завершения полномочий Байдена


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Авраам Руссо

Адвокат Алешкин: с похитителей Авраама Руссо потребуют 5 млн рублей



Москва

Москвичей предупредили о заморозках до минус 5 градусов в ночь на 23 сентября

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net