Добавить новость
123ru.net
World News
Март
2019

Եթե Ադրբեջանը համաձայնի ԼՂ բանակցային պրոցեսում Արցախի մասնակցությանը, ԵԱՀԿ ՄԽ-ն մեծ սիրով մի աթոռ էլ կավելացնի. քաղաքագետ

0

ԵԱՀԿ Մինսկի խմբի գլխավոր խնդիրն է պահպանել բանակցային պրոցեսը: Իրենց համար նշանակություն չունի՝ հակամարտության երե՞ք կողմեր կմասնակցեն, չո՞րս, թե՞ տասնչորս:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Նարեկ Գալստյանը: Նա նշեց, որ իրենց համար կարևորը բանակցային պրոցեսը պահելն է: «Այն, ինչ առաջարկում է հայկական կողմը, կարող է որոշակի լարվածություն մտցնել բանակցային պրոցեսը պահպանելու հարցում, որովհետև Ադրբեջանը չի համաձայնում փոփոխությանը և կարող է վտանգել Մինսկի խմբի ձևաչափին ու իրենք չկարողանան իրականացնել գործառույթը: ՄԽ հիմնական մտահոգությունը բանակցային պրոցեսը պահպանելն է: Եթե Ադրբեջանը համաձայնի բանակցային պրոցեսում Ստեփանակերտի մասնակցությանը, ՄԽ-ն մեծ սիրով մի աթոռ էլ կավելացնի բանակցային սեղանի շուրջ, դա իրենց համար խնդիր չէ»,- ասաց նա:

- Ադրբեջանի նախագահը կրկին անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան: Նա ասել է, որ պաշտոնական Բաքուն դեմ է ձևաչափի փոփոխությանը: Հայաստանը պե՞տք է շարունակի պնդել Արցախի մասնակցության հարցը, երբ Բաքուն շարունակաբար դեմ է արտահայտվում:

- Այո, միանշանակ, Հայաստանը պետք է շարունակի պնդել, որ Արցախը մասնակցի ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին: Արցախը բանակցություններ վերադարձնելու օրակարգը պետք է մնա ուժի մեջ, մենք պետք է առաջնորդվենք մեր օրակարգով՝ անկախ նրանից, թե Ադրբեջանն ինչ կարծիք ունի: Իսկ քանի դեռ Ադրբեջանը չի փոխել իր որոշումը, չի համաձայնել Արցախի մասնակցությանը, Հայաստանը կարող է Բաքվի հետ երկխոսել Հայաստան-Ադրբեջան փոխհարաբերությունների մասին, չշոշափել Արցախին վերաբերող հարցերը՝ կլինեն դրանք տարածքների, թե կարգավիճակի մասին:

Մոտեցումը, որը վերագրել է Հայաստանի իշխանությունը, ճիշտ է, նման օրակարգ նախկինում պետք է ձևավորվեր: Որոշ իմաստով նախկին իշխանություններն անում էին դա, բայց այդ տարիներին պայմանավորվածությունը հետևյալն էր, որ երբ Բաքուն ու Երևանը կգան համաձայնության Մադրիդյան սկզբունքների, հիմնատարրերի շուրջ, Արցախը պետք է միանար ու իր վերջնական խոսքն ասեր: Իմ կարծիքով՝ դա անիմաստ էր, Ստեփանակերտը պետք է ի սկզբանե ներառված լիներ, ոչ թե կեսից միանար ու ենթադրենք՝ դեմ արտահայտվեր Հայաստանի ու Ադրբեջանի հնարավոր համաձայնություններին:

- Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ առաջիկա հանդիպումների մասին խոսելիս ասում էր, որ Հայաստանը բանակցային սեղանին դնելու է փաստեր, թե ինչու պետք է Արցախը մասնակցի բանակցություններին և լսելու է հակափաստարկներ: Ի՞նչ փաստեր պետք է ներկայացնի Հայաստանը, որ Ադրբեջանը կողմ արտահայտվի Ղարաբաղի մասնակցությանը:

- Իրավական տեսանկյունից Հայաստանի իշխանությունների դիրքորոշումն անխոցելի է: Այն, որ Արցախը բանակցության կողմ պետք է լինի, փաստագրված է դեռ 1994 թվականից: Խնդիրն այն է, որ Ադրբեջանի դիրքորոշումը պայմանավորված չէ իրավական հիմքերով: Նրանց համար սա քաղաքական թեմա է: Նրանք դեմ են, որովհետև այս փուլում Արցախի մասնակցությունը բանակցություններին իր հանրության կողմից կարող է դիտարկվել որպես նահանջ:

- Եթե ի սկզբանե պարզ էր, որ Ադրբեջանը դեմ է արտահայտվելու Արցախի մասնակցությանը, ապա ի՞նչ խնդիր է լուծում Հայաստանի օրակարգը:

- Ամեն ինչ պետք է անել բանակցային պրոցեսը պահպանելու համար: Ժամանակ շահել է պետք, և ժամանակը պետք է օգտագործել Հայաստանի հզորությունը մեծացնելու համար: Որքան ուժեղ լինենք, այնքան մեր հակառակորդներն ու գործընկերները հաշվի կառնեն մեր դիրքորոշումը: Պետք է պատրաստ լինել ամեն տեսակի փոփոխությունների: Ամեն դեպքում կրկնում եմ, որ իրավական տեսանկյունից Հայաստանի դիրքորոշումն անխոցելի է՝ Արցախը պետք է մասնակցի բանակցություններին: Ալիևն այս մասին լավ գիտի, նրա համար մեր կողմից բերված փաստարկներն ընդունելի չեն կարող լինել, որովհետև նա կկորցնի իր երկրում աջակցությունը: 

- ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարության մեջ ասվում էր, որ նրանք դեմ են բանակցային ձևաչափի փոփոխությանը, ինչից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը չի առաջարկում ձևաչափի փոփոխություն, Հայաստանն առաջարկում է ձևաչափի վերականգնում: Համոզի՞չ հակափաստարկ է Մինսկի խմբին:

- Մինսկի խմբի գլխավոր խնդիրն է պահպանել բանակցային պրոցեսը: Իրենց համար նշանակություն չունի՝ երե՞ք կողմերը կմասնակցեն, չո՞րս, թե՞ տասնչորս: Իրենց համար կարևորը բանակցային պրոցեսը պահելն է, որի համար կոպիտ ասած գումար են ստանում: Այն, ինչ առաջարկում է հայկական կողմը, կարող է որոշակի լարվածություն մտցնել բանակցային պրոցեսը պահպանելու հարցում, որովհետև Ադրբեջանը չի համաձայնում փոփոխությանը և կարող է վտանգել Մինսկի խմբի ձևաչափին, ու իրենք չկարողանան իրականացնել գործառույթը: ՄԽ հիմնական մտահոգությունը բանակցային պրոցեսը պահպանելն է: Եթե Ադրբեջանը համաձայնի բանակցային պրոցեսում Ստեփանակերտի մասնակցությանը, ՄԽ-ն մեծ սիրով մի աթոռ էլ կավելացնի բանակցային սեղանի շուրջ, դա իրենց համար խնդիր չէ:

- Այսինքն՝ ՄԽ-ն ինքը չի՞ ճնշի, որ Բաքուն համաձայնի:

- Չեմ կարծում: Նրանք կթողնեն, որ Երևանն ու Բաքուն իրար հետ համաձայնության գան:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net