Հայաստանն ընդգրկվել է ռուսների շրջանում նորածինների հետ ճանապարհորդելու ամենատարածված ուղղությունների շարքում
Ռուսական Туту.ru զբոսաշրջային ուղեցույցի փորձագետները վարկանշային աղյուսակ են կազմել՝ ներկայացնելով ամենատարածված ուղղությունները, որոնք ընտրում են նորածինների հետ ճամփորդող ծնողները:
Ինչպես գրում է Rusarminfo-ն, Ռուսաստանի ներքին ուղղություններից ամենատարածվածներն են եղել Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը: Արտասահմանյան ուղղություններից են Հայաստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Ուզբեկստանը և Բելառուսը:
Արտասահմանյան մոտակա երկրներում ճանապարհորդելիս երեխաներին իրենց հետ վերցնում է ծնողների 12 տոկոսը: Փորձագետների եզրակացություններն արվել են 2018-ի մարտից մինչև 2019-ի մարտը ամրագրված ավիատոմսերի տվյալների վերլուծության հիման վրա:
