Добавить новость
123ru.net
World News
Март
2019

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պարզաբանումներ է ներկայացնում Նիկոլ Փաշինյանի ասուլիսում հնչեցրած թվային ցուցանիշների շուրջ

0

«Գազպրոմ Արմենիա» Ընկերությունը մի շարք հարցադրումներ է ստացել իր հիմնադրի, ինչպես նաև ԶԼՄ ներկայացուցիչների կողմից՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսում բնական գազի կորուստների վերաբերյալ հնչեցրած թվային ցուցանիշների շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով:

Տեղեկացնում ենք, որ գազի կորուստները բաղկացած են երկու բաղադրիչից՝ գազի կորուստներ փոխադրման համակարգում և գազի կորուստներ բաշխման համակարգում: Գազի կորուստները փոխադրման համակարգում իրենց հերթին բաղկացած են երկու ենթացուցանիշներից՝

1. տեխնոլոգիական անխուսափելի կորուստներ գազատարներում,

2. վթարային կորուստներ:

Եթե խոսքը վերաբերում է միայն գազափոխադրման համակարգում տեխնոլոգիական անխուսափելի կորուստներին, ապա դրանք գազատարներում 2017թ. կազմել են 107.8 մլն խ.մ, իսկ 2018թ՝ 96.1 մլն խ.մ, որը ներառում է նաև Երևանի ՋԷԿ և «Տրանսգազ» ՍՊԸ միջև կնքված իրանական գազի փոխադրում իրականացնելու մասին գործող պայմանագրով ձևավորված կորուստները՝ կապված մի շարք գործոններից:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ մասով 2017 թվականի ընթացքում բնական գազի կորուստները գազափոխադրման համակարգում կազմել են 91,8 մլն խմ, իսկ 2018 թվականին՝ 91,3 մլն խմ, կամ կորուստները փաստացի նվազել են 0,5 մլն խմ կամ 0,54 %:

Գազաբաշխման համակարգում 2017 թվականին բնական գազի կորուստները կազմել են 39,5 մլն խմ, իսկ 2018 թվականին՝ 27,5 մլն խմ: Փաստացի կորուստը նվազել է 12 մլն խմ, որից 8 մլն խմ բացառապես պայմանավորված է 2017 թվականի հունվար-փետրվար-մարտ ամիսների ցուրտ եղանակային պայմաններով (տվյալները պաշտոնապես արձանագրված են հիդրոմետ ծառայության կողմից), քանի որ բնակիչ-բաժանորդների մոտ հաշվառման սարքերի կողմից կատարվել է թերգրանցում: Հարկ է նշել, որ գազաբաշխման համակարգում կորուստների ցուցանիշը տարբեր տարիների

կարող է տատանվել եղանակային պայմաններից ելնելով՝ ինչպես աճել, այնպես էլ նվազել:

2018 թվականին բնական գազի կորուստների նվազումը գազաբաշխման համակարգում կազմել է 4,0 մլն խմ կամ 10,1 %:

Ինչ վերաբերում է ԱԳԼՃԿ-երի կողմից սպառման ծավալների 15 % աճին՝ հաշվի առնելով 2017 թվականի 477,6 մլն խմ և 2018 թվականին 552,6 մլն խմ ծավալները, ապա այս մասով առկա է շուրջ 75 մլն խմ սպառման աճ, ինչը զգալիորեն ավելի մեծ է, քան բաշխման համակարգի կորուստներն են:

«Գազպրոմ Արմենիա» Ընկերությունը իր սուղ ֆինանսական միջոցների պայմաններում չէր կարող կորուստների նվազեցմանն ուղղված խոշորածավալ միջոցառումներ իրականացնել: Ներկայումս «Գազպրոմ» ՀԲԸ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ, ՀՀ կառավարության և ՀԾԿՀ հետ համատեղ քննարկվում է ՀՀ գազմատակարարման և գազաֆիկացման գլխավոր սխեման, որի համաձայնեցման դեպքում համալիր միջոցառումների իրականացման արդյունքում՝ կապված ներդրումների չափից, համակարգում տարեցտարի կարող են ապահովվել կորուստների զգալի նվազում:

«Գազպրոմ Արմենիա» Ընկերությունը իր տարակուսանքն է հայտնում անհայտ սպառող կամ «լևի գազ» սպառող հասկացության հետ կապված: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2017թ համեմատ 2018 թվականին բաժանորդների թիվը աճել է շուրջ 12 484 բաժանորդով: Քանի որ գազ սպառողների կառուցվածքում չկա «լևի գազ» սպառող հասկացություն, Ընկերությունը պատրաստ է պատկան մարմիններին ներկայացնել գազասպառման կառուցվածքի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն՝ ուսումնասիրության նպատակով։

Հետագայում հնարավոր որոշակի տարընթերցումներից ու զանազան մեկնաբանություններից խուսափելու համար «Գազպրոմ Արմենիա» Ընկերությունը պատրաստակամություն է հայտնում շահագրգիռ կողմերին մասնագիտական պարզաբանումներ տալ խնդրո առարկա հանդիսացող հարցերի շուրջ:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net