ԱՄՆ-ն սպառնացել է Huawei-ի տեխնոլոգիաներն օգտագործող բոլոր երկրներին
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն փետրվարի 21-ին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները տեղեկություն չի փոխանակի այն երկրների հետ, որոնք կկիրառեն Huawei ընկերության տեխնոլոգիաներն ու սարքավորումները:
«Եթե որևէ երկիր օգտագործի այդ տեխնոլոգիաներն իր կարևոր տեղեկատվական համակարգերում, ապա մենք չենք կարողանա տեղեկություն փոխանակել նրանց հետ և համատեղ գործել նրանց հետո: Մենք չենք պատրաստվում վտանգի տակ դնել այն տեղեկությունը, որն ունի ԱՄՆ-ն», - Корреспондент-ի փոխանցմամբ՝ ասել է Պոմպեոն:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն փորձում է մյուս երկրներին բացատրել «Huawei-ի տեխնոլոգիաների օգտագործման հետ կապված «վտանգը», որպեսզի այդ երկրները կարողանան «խելամիտ որոշում կայացնել»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ ֆիննախարարությունը պաշտոնական մեղադրանք է ներկայացրել չինական ընկերությանը կոմերցիոն գաղտնիքի գողության համար, իսկ ընկերության ֆինանսական գծով տնօրեն Մեն Վանչժոուին մեղադրել է բանկային խարդախության մեջ:
