Добавить новость
123ru.net
World News
Февраль
2019

Վանեցյան․ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը քաղաքական հետապնդման չի ենթարկվում

0
«Սերժ Սարգսյանի եղբայրը՝ խարդախության մեջ մեղադրվող Ալեքսանդր Սարգսյանը 18,5 միլիոն դոլար բյուջե փոխանցելուց բացի, պետությանը վճարել է ևս 11,5 միլիոն՝ իբրև չկատարած հարկային պարտավորություն», - լրագրողների հետ զրույցում այսօր նաև տեղեկացրեց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանը:


Ալեքսանդր Սարգսյանի քրեական գործով ԱԱԾ-ն է զբաղվում: Նրա փաստաբանի պնդմամբ, խարդախության մեղադրանքը Սարգսյանին առաջադրվել է անցած ամռանը նրա տանը խուզարկությամբ հայտնաբերված Մարտիրոս Սարյանի գծանկարների գործով:



Աշնանը Նիկոլ Փաշինյանը պահանջել էր Սերժ Սարգսյանի եղբորից պետբյուջե կամավոր վերադարձնել միայն մեկ բանկում կալանքի տակ առնված 30 միլիոն դոլարը։ Ալեքսանդր Սարգսյանն ի պատասխան պնդել էր, թե այդ գումարները օրինական ճանապարհով է ձեռք բերել, բայց և հավելել, որ Հայաստանում օրինականություն հաստատվելու դեպքում պատրաստ է այդ 30 միլիոնի որոշ մասը որպես բարեգործություն նվիրաբերել պետությանը՝ իր նախընտրած ոլորտը զարգացնելու և «իրապես հզոր Հայրենիք կառուցելու նպատակով»:



Թե ինչ պայմանավորվածությունների շրջանակներում է Ալեքսանդր Սարգսյանը միլիոնավոր դոլարներ վերադարձրել պետությանը, Վանեցյանը չբացահայտեց՝ ասելով, թե թող դրա մասին Ալեքսանդր Սարգսյանը խոսի:



Ալեքսանդր Սարգսյանի փաստաբանը նույնպես հրաժարվեց մեկնաբանել, թե 18,5 միլիոն դոլարը իր պաշտպանյալն ինչու է փոխանցել պետությանը: Անգամ հայտարարեց՝ ինքը ո՛չ հաստատում է, ո՛չ էլ հերքում է գումար փոխանցելու փաստը, քանի որ կա ընթացող քրեական գործը:


Երկու օր առաջ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն էր հաստատել, որ Ալեքսանդր Սարգսյանը պետբյուջե է փոխանցել 18,5 մլն դոլար:


«Մնացած 11 միլիոն 500 հազար դոլարը եղել են հարկային պարտավորություններ, չարաշահումներ և այլն, և այլն․․․ Դեռևս քննությունը շարունակվում է, և արդյունքները կլինեն», - հավելել էր Վլադիմիր Կարապետյանը: 



«Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը քաղաքական հետապնդման չի ենթարկվում», - այսօր պնդեց ԱԱԾ տնօրենն՝ նշելով, թե Սեդրակ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել փաստերի, անձանց ցուցմունքների հիման վրա:



Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանը մեղադրվում է  հարկերից խուսափելու և փողերի լվացման հոդվածներով։



Այս գործն էլ է ԱԱԾ-ում, և երկու օր առաջ Վանեցյանի ղեկավարած կառույցը հաղորդագրությամբ մանրամասներ ներկայացրեց հարկերից խուսափելու և փողերի լվացման կիրառված մեխանիզմի մասին:


Կարճ ժամանակ անց Ռոբետր Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը շտապեց հայտարարել՝ կրտսեր Քոչարյանը պատրաստվում է դատի տալ Ազգային անվտանգության ծառայությանը՝ իր անմեղության կանխավարկածը կոպտորեն խախտելու համար։



Սեդրակ Քոչարյանը մեղադրանքը չի ընդունում, իր դեմ հարուղված քրեական գործը համարում է «ընտանիքի հանդեպ վայրագ ու բարոյականությունից զուրկ իշխանական հարձակում»։



«Դատի տալը դա ցանկացած քաղաքացու սահմանադրական իրավունքն է: Պարոն Քոչարյանը կարող է դատի տալ, և դատարանը կորոշի մեղավոր ենք, թե մեղավոր չեն: Երկրորդը, քաղաքական հետապնդման որևէ բան չկա: Անմեղության կանխավարկած խախտելու ընդհանրապես բան չկա: Քննչական դեպարտամենտի կողմից ներկայացված հաղորդագրության մեջ նշված են այն հանգամանքները, որ հիմք են տվել քրեական գործ հարուցել և մեղադրանք առաջադրել: Ռոբերտ Քոչարյանը ունեցել է իր գործունեության ընթացքում շատ նաև դրական գործեր, ներդրում ունեցել է: Եվ ես, որպես սպա, որպես ազգային անվտանգության ծառայող, որ ծառայել է այդ տարիներին, ես չեմ կարող որևէ անձնական կամ ինչ-որ այլ-այլ բաներով խնդիրներ ունենամ այդ ընտանիքի հետ», - նշեվ Վանեցյանը:


      

Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին ՊԵԿ-ն ղեկավարած, նաև Ֆինանսների նախարար աշխատած Գագիկ Խաչատրյանը չի հրավիրվել ԱԱԾ։ Տեղեկությունը մամուլն էր տարածել՝ պնդելով, թե նրանից պահանջել են վերադարձնել կասկածելի ծագման գումարները:



«Ես հիմա եթե ձեզ ասեմ, որ այդ ուղղությամբ մենք աշխատանքներ չենք իրականացնում, կստեմ: Բայց դեռևս չի հասունացել այն պահը, որ լինեն կոնկրետ քննչական գործողություններ և հրավերներ ԱԱԾ քննչական դեպարտամենտ», - հավելեց Արթուր Վանեցյանը: 





Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net