Добавить новость
123ru.net
World News
Февраль
2019

Բաքուն հակված է պահպանել իր ագրեսիվ հռետորաբանությունը, միջազգային հանրությունը պետք է պահանջի իրականացնել իր սպասելիքները․ Ռիչարդ Կիրակոսյան

0

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով՝ վերջին մի քանի ամիսներին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը բավական արագ ընթացք ստացավ:

Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջանային այցին:

«Արագացված տեմպերի մասին ակնհայտ դարձավ բոլորովին վերջերս, երբ հունվարի 22-ին Դավոսում տեղի ունեցավ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը, որը երրորդ նման հանդիպումն էր սեպտեմբերից ի վեր»,- ասաց նա:

Ռիչարդ Կիրակոսյանի նկատառմամբ՝ այս մի քանի օրերին`  վերջին հանդիպումից գրեթե մեկ ամիս անց, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները տարածաշրջան վերադարձան: Նա հիշատակեց՝ վարչապետի գրասենյակի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝  ֆրանսիացի, ռուսաստանցի և ամերիկացի միջնորդները  ուրվագծել են բանակցային գործընթացում իրենց հետագա քայլերը և քննարկել «համապատասխան մթնոլորտ» ստեղծելուն ուղղված ճանապարհները՝ ընդգծելով հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը:

«Չնայած ավելի վաղ՝ Փարիզի հանդիպմանն արված համատեղ հայտարարությանը, որում կոչ արվեց «կոնկրետ միջոցներ ձեռնարկել ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար», այս ուղղությամբ մեծ փոփոխություն չկա: Ավելին, Ադրբեջանին նայելով՝ հակառակ տպավորությունն է ստեղծվում. Բաքուն հակված է եղել պահպանել Հայաստանին և Արցախին ուղղված իր ագրեսիվ և բացասական հռետորաբանությունը»,- նկատեց նա:

Ռիչարդ Կիրակոսյանը մատնանշեց, որ դա առավել ակնհայտ դարձավ մարդասպան Ռամիլ Սաֆարովին նվիրված «տոնակատարությանը»՝ այն Ադրբեջանցի սպայի, որը 2004 թվականի փետրվարի 19-ին ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարելու համար ցմահ ազատազրկման էր դատապարտվել Հունգարական դատարանի կողմից:

«Հունգարացիների կողմից նրա հետագա  արտահանձնումը ադրբեջանցիներին արագ կերպով վիրավորական ֆարսի վերածվեց, քանի որ դատապարտված մարդասպանը Բաքու ժամանելուն պես  Ադրբեջանի ղեկավարության կողմից «հերոսի» փառաբանման արժանացավ»,- ասաց նա:

Սպանության տարեդարձը նշելու և մարդասպանին որպես հերոս ողջունելու փաստից, ըստ վերլուծաբանի, մեծ հաշվով պարզ է դարձնում, որ Ադրբեջանը «նախապատրաստվելու» և իր հասարակությանը չթունավորելու համար դեռևս անելու շատ գործ ունի:

«Ինչ վերաբերում է վստահության մեխանիզմների ուժեղացման վերաբերյալ խոստումներին, այստեղ որոշակի հավելյալ խնդիրներ կան: Նախ, Ադրբեջանի կողմից նախկինում տրված խոստումները զուգահեռ են ստեղծում սեփական պարտավորությունների չկատարման պատմության հետ: Խոստումները չեն պահվել նախկինում.  Բաքուն չի կատարել վերջին տարիներին տված իր խոստումները: Իսկ դա նշանակում է, որ միջազգային հանրությանը հարկավոր է պահանջել, որ Բաքվի իշխանություններն իրականացնեն վստահության մեխանիզմների ստեղծման հետ կապված իրենց սպասելիքները: Երկրորդը՝ վստահության մեխանիզմների ստեղծմանն ուղղված աջակցությունը, պետք է բոլոր կողմերին ներառի հակամարտության, և Ղարաբաղը ևս պետք է լինի ներկա և ներկայացված: Վստահության մեխանիզմների ստեղծման գործում չկա որևէ այլ ճանապարհ չկա»,- ասաց նա:    

Վերջապես, ըստ Ռիչարդ Կիրակոսյանի, միջազգային հանրությանը հարկավոր է ընդլայնել իր լսարանը, ապահովել քաղաքացիական հասարակության ավելի մեծ ներգրավվածություն և կիսել խաղաղ բանակցությունների կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը:

«Բայց հարկավոր է նաև չպարտադրել քաղաքականության որևէ դիրքորոշում: Հակամարտությունը կարող է լուծվել միայն կողմերի ջանքերով, և անկախ իրենց կարևորությունից և օգտակարությունից՝ միջազգային հանրության աջակցությունը և միջնորդությունը խնդրի միակ լուծումը չեն»,- ասաց նա:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net