Добавить новость
123ru.net
World News
Февраль
2019

ՀՀ կառավարությունն է որոշում կայացրել Սիրիա մարդասիրական խումբ ուղարկել, Ռուսաստանը չի ստիպել. Իգոր Մորոզով

0

Ռուսաստանը, ինչպես համաշխարհային ցանկացած մեծ խաղացող, ունի իր շահերը, այդ թվում՝ Սիրիայի կառավարության պահպանումը, և դրա համար մենք ուշադրություն չենք դարձնում ԱՄՆ-ի ռեակցիային:

Լրագրողների հետ տեսակամրջի միջոցով հանդիպմանն այսպես ասաց ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, իրավագիտության և տնտեսական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, հատուկ ծառայությունների գնդապետ Իգոր Մորոզովը:

«Մենք հնարավորություն ենք տալիս բոլորին, ովքեր պայքարում են միջազգային ահաբեկչության դեմ, որ ունենան իրենց տեղը: Այդ իսկ պատճառով մենք ակտիվ աշխատում ենք և՛ Թուրքիայի, և՛ Իրանի հետ, չնայած նրան, որ Աստանայի ձևաչափը մշակել է նոր ձևաչափ տարածաշրջանային հիմնախնդիրների կարգավորման համար, այն դեպքում, որ Իրանն ու Թուրքիան ունեն իրենց կոնֆլիկտային տարածքները: Մենք այսօր հավաքված ենք մի նպատակով՝ լիկվիդացնել միջազգային ահաբեկչությունը մի տարածքում, որը վտանգ է ներկայացնում և՛ Իրանի, և՛ Թուրքիայի, և՛, իհարկե, Ռուսաստանի համար»,- ասաց նա:

Իգոր Մորոզովի խոսքով՝ այսօր արդեն պայմաններ կան Սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման համար, արդեն կա սահմանադրական հանձնաժողով: «Մենք շատ ենք ցանկանում, որ այլ երկրներ էլ միանան Սիրիայի վերականգնման գործընթացին, և ամենակարևորը, բազմակողմ և բազմաֆորմատ մեխանիզմի ստեղծմանը, որը կհետևի սահմանադրական հանձնաժողովի աշխատանքներից հետո տեղի ունենալիք ընտրական գործընթացին,- ասաց նա՝ նշելով, որ դրա համար է կարծում, որ հայ համայնքն էլ պետք է ներգրավվածություն ունենա քաղաքական կարգավորման համար անհրաժեշտ մեխանիզմների ստեղծմանը,- Հայաստանն ունի իր շահերը Սիրիայում՝ ավանդական, պատմական համայնքը»:

Անդրադառնալով Հայաստանից Սիրիա ուղարկված մարդասիրական խմբի անվտանգությանը՝ նա նշեց, որ իր կարծիքով,  բոլոր պայմանները ստեղծվել են, որ նրանք աշխատեն ռուսաստանցիների և սիրիական բանակի հետ:

Իսկ դիտարկմանը, թե Հայաստանում կարծիքներ են հնչում, որ Հայաստանը Սիրիա մարդասիրական խումբ է ուղարկել Ռուսաստանի ստիպելու արդյունքում, ռուսաստանցի քաղաքական գործիչը պատասխանեց.  

«Ցանկացած պետություն պետք է ունենա իր ինքնիշխանությունը: Ունենալով քաղաքական սուվերենիտետ՝ ցանկացած երկիր ունի իրավունք  որոշում կայացնել՝ հաշվի առնելով սեփական շահերը՝ առանց նայելու այլ երկրներին, այդ թվում ԱՄՆ-ին, որի դեսպանատունը, օրինակ, Հայաստանում շատ մեծ է, մի քանի անգամ մեծ է Ռուսաստանի և կամ այլ երկրի դեսպանատնից»,- ասաց նա:

Մորոզովի խոսքով՝ հնարավոր է  անգամ՝ Հայաստանի կողմից Սիրիային ուղղված օժանդակությունը մի փոքր ուշացել է, պետք է դա արվեր ավելի շուտ: «Սիրիան 1915 թվականին Ցեղասպանության ժամանակ ընդունել է հայերին, դուք այսօր պարտք եք Սիրիային,- ասաց նա՝ վստահաբար նշելով, որ Հայաստանի կառավարությունն է որոշում կայացրել Սիրիա մարդասիրական խումբ ուղարկել ,- իսկ այն, որ Շոյգուն դիմել էր իր բոլոր գործընկերներին՝ օգնել Սիրիայի ժողովրդին, կարծում եմ՝ շատ նորմալ էր: Եվ եթե անգամ միայն Դուք եք դրան արձագանքել, ապա պետք է հասկանալ, որ այդ որոշումը Դուք եք ընդունել, որ այն ընդունվել է ինքնիշխան Հայաստանի կառավարության կողմից»:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net