Թաիլանդում ոստիկանները տուգանք վճարելու համար գումար չունեցող դեռահասներին ստիպել են գետնից հրում վարժություն կատարել (տեսանյութ)
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում ոստիկանները ստիպում են 2 տղաների գետնից հրում վարժություն կատարել: Ինչպես նշում է Daily Mail-ը, տեսանյութը նկարահանվել է Թաիլանդի Սամուտ Պրական շրջանում:
Բանն այն է, որ ոստիկանները կանգնեցրել և տուգանել են 2 դեռահասների, որոնք մոտոցիկլետ են վարել առանց սաղավարտի:
Տուգանքի չափը շուրջ 15 դոլար է եղել, սակայն դեռահասների մոտ տուգանքը վճարելու համար գումար չի եղել: Ոստիկանները որոշել են օրենքն իրենց ձեռքը վերցնել և որպես պատիժ ստիպել են տղաներին գետնից հրում վարժություն կատարել:
Պատիժը կրելուց հետո ոստիկաններն ազատ են արձակել տղաներին՝ հորդորելով հետագայում առանց սաղավարտի չերթևեկել:
Թաիլանդում մոտոցիկլետ վարելու տարիքային շեմը 15-ն է: Սաղավարտ կրելը պարտադիր է բոլոր վարորդների համար:
