Խոշոր հարկատուների հետ հանդիպել եմ, և այդ հանդիպումները կլինեն պարբերաբար. եղել է նաև համագործակցության առաջարկ. Աննա Հակոբյան
Խոշոր հարկատուների հետ հանդիպել եմ, և այդ հանդիպումները կլինեն պարբերաբար. լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը:
«Հանդիպման նպատակն «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունը ներկայացնելն է՝ ոլորտները, առանձին ծրագրերը: Առաջարկել եմ նաև ձևավորել Հայաստանի դասական երաժշտության բարեկամների խումբ, որ այդ գումարը կարողանանք ձևավորել: Դա եղել է համագործակցության առաջարկություն»,- ասաց Հակոբյանը:
Ըստ նրա՝ կարևոր են այդ հանդիպումները. «Ինչքան գիտեմ, բոլոր խոշոր կազմակերպություններն ունեն ռազմավարություն՝ տարվա մեջ նվիրատվություն անելու որևէ հիմնադրամի, և մեզ համար կարևոր էր, որ այդ կազմակերպություններն առաջին ձեռքից ինֆորմացիա ունենան իրենց հիմնադրամների մասին և տարվա բյուջեն ձևավորելիս, եթե ունեն որևէ չափով գումար որևէ հիմնադրամի փոխանցելու համար, իմանան, թե իրենք ինչով են զբաղվում: Գուցե կկարևորեն ծրագրերից մեկը և այդ գումարը կնվիրաբերեն «Իմ քայլը» հիմնադրամին և ոչ թե մեկ այլ հիմնադրամի»,-ասաց նա:
